17:00 19 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Пресс-конференция, посвященная кинофестивалю «Золотой абрикос»

«Ոսկե ծիրան» XII փառատոնը ռեկորդային քանակությամբ հայտեր է ստացել

© Sputnik/ Асатур Есаянц
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
9 0 0

«Ոսկե ծիրան» XII միջազգային կինոփառատոնն այս տարի աննախադեպ քանակությամբ հայտեր է ստացել, երկուշաբթի հրավիրված ասուլիսում ասաց փառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը։

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik. «Ոսկե ծիրան» XII միջազգային կինոփառատոնն այս տարի աննախադեպ քանակությամբ հայտեր է ստացել, երկուշաբթի հրավիրված ասուլիսում ասաց փառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը։

«Տարեցտարի աճում է փառատոնին մասնակցելու ցանկություն ունեցողների թիվը։ Այս տարի մենք ստացել ենք ավելի քան 1,600 հայտ աշխարհի 105 երկրից»,– ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով` հայտեր են ստացվել նույնիսկ Աֆրիկայից, ինչը վկայում է այն մասին, որ փառատոնն իսկապես ճանաչված է ողջ աշխարհում։

Հարությունյանը նշեց նաև «Ոսկե ծիրանի» տարբեր մրցութային ծրագրերի ժյուրիի նախագահների անունները։

Այսպես, Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթի ժյուրին կգլխավորի Ռոբեր Գեդիկյանը (Ֆրանսիա), Փաստագրական ֆիլմերի միջազգային մրցույթի ժյուրին` Մարեկ Խովորկան (Չեխիա), «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթի ժյուրին` Հովիկ Հաբեշյանը (Լիբանան), «Հայկական համայնապատկեր» ազգային մրցույթի ժյուրին` Ալեքսանդր Գրոզևը (Բուլղարիա)։

«Ոսկե ծիրան» 12–րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի Երևանում այս տարվա հուլիսի 12-ից 19–ը։

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում անցկացվում է 2004թ.-ից և համարվում է տարածաշրջանի ամենաճանաչվածներից մեկը: Այդ տարիների ընթացքում Հայաստան են ժամանել հայտնի դերասաններ և ռեժիսորներ, որոնց թվում նաև` գրող և սցենարիստ Տոնինո Գուերան, հայտնի դերասանուհիներ Կլաուդիա Կարդինալեն և Ֆանի Արդանը։ 2010 թվականին Երևանի կինոփառատոնն արժանացավ Ficts Plate D'honneur կինոյի, հեռուստատեսության և սպորտի միջազգային միության գլխավոր մրցանակին:

Գլխավոր թեմաներ