17:18 20 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր

Անապահով ընտանիքների համար սոցիալական ծառայությունների այլընտրանքային մոդելներ են մշակվել Հայաստանում

Հայաստան
Ստանալ կարճ հղումը
106 0 0

Հայաստանում մշակվել են այլընտրանքային սոցիալական ծառայությունների մոդելների համառոտագրություններ` ուղղված անապահով ընտանիքներում երեխաների պաշտպանությանը և ռիսկերի կանխարգելմանը, ուրբաթ հաղորդեց «Երեխաների պաշտպանության ցանցի» նախագահ Միրա Անտոնյանը։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի-Sputnik. Հայաստանում մշակվել են այլընտրանքային սոցիալական ծառայությունների մոդելների համառոտագրություններ` ուղղված անապահով ընտանիքներում երեխաների պաշտպանությանը և ռիսկերի կանխարգելմանը, ուրբաթ հաղորդեց «Երեխաների պաշտպանության ցանցի» նախագահ Միրա Անտոնյանը։

Ելույթ ունենալով «Հայաստանում ընտանիքների ամրապնդում և երեխաների պաշտպանություն։ Մարտահրավերներ և լուծումներ» թեմայով կլոր սեղանի ընթացքում` նա նշել է, որ համառոտագրությունների մշակումն իրականացվել է հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակում։

«Հայաստանում մշակվել են նման ծառայությունների 28 մոդելներ, դրանք ներառում են նպատակային խմբերի, տրամադրվող ծառայությունների, դրանց ծավալների, ծախսերի լայն սպեկտր։ Մենք խնդրել ենք սոցիալապես անապահով ընտանիքների հետ աշխատող յուրաքանչյուր կազմակերպության ներկայացնել կարճ զեկույցներ` նշելով այն դժվարությունները, որոնց հետ նրանք բախվում են աշխատանքի ժամանակ, որպեսզի մենք կարողանանք բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել գործունեության արդյունավետությունը բարձրացնելու համար»,– նշեց Անտոնյանը։

Միջոցառմանը մասնակցող Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտյոմ Ասատրյանն ընդգծեց, որ այլընտրանքային սոցիալական ծառայությունների տրամադրումն անապահով ընտանիքներին գլխավոր օգնությունն է։

«Նախարարությունը սերտորեն համագործակցում է հասարակական կազմակերպությունների հետ երեխաների պաշտպանության ոլորտում։ Նախկինում, երբ այլընտրանքային սոցիալական ծառայությունները ձևավորված չէին Հայաստանում, թեև նրանք հիմա էլ ոչ լիարժեք են գործում, հասարակական կազմակերպություններն իրականցրել են բավական ակտիվ գործունեություն, մասնավորապես, այլընտրանքային սոցիալական ծառայություններ տրամադրելու հարցում։ Այդ ոլորտը կարևոր տեղ է զբաղեցնում երկրի ներկա քաղաքականության մեջ, քանի որ կրում է պրոֆեսիոնալ բնույթ»,– նշեց նախարարը։

Նրա խոսքով` այլընտրանքային ծառայությունների տրամադրումը թույլ կտա զգալի օգնություն ցուցաբերել կենսական բարդ իրավիճակներում գտնվող ընտանիքներին, կանխել խնամակալության տարբեր հաստատություններ երեխաներին տեղափոխելու հնարավորությունը։

Նա նաև նշեց, որ երկրում գործում են խնամակալության պետական հաստատություններ, ինչպես նաև տարբեր կրթադաստիարակչական ծրագրեր, բայց երեխաներն ամենալավ խնամքը կարող են ստանալ` միայն մնալով հարազատ ընտանիքում։

«Այս առումով հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը, որը կրում է դրական բնույթ, հիմա արդեն անցում է կատարում նոր փուլ, որտեղ մենք պետք է նյութականացնենք բոլոր մոդելները` երկար տարիների ընթացքում ձևավորված այդ կազմակերպություններում, ինչպես նաև փորձենք կարգավորել դրանք»,– ասաց Ասատրյանը։

Կլորը սեղանը կազմակերպել էր «Երեխաների պաշտպանության ցանցը»` բոլոր շահագրգիռ կողմերի համախմբման միջոցով Հայաստանում երեխաների պաշտպանության ոլորտում բարեփոխումներին աջակցելու նպատակով։ Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի խորհրդարանի պատգամավորներ, կառավարության, նախարարությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև այս ոլորտի փորձագետներ։

«Երեխաների պաշտպանության ցանցը», որը միավորում է այս ոլորտում 34 կազմակերպություններ, Հայաստանում գործում է 2005թ.–ից, կազմակերպությունը պաշտոնապես գրանցվել է 2012թ.–ից։ Այս տարի ցանցը դարձել է ChildPact Սևծովյան տարածաշրջանային կոալիցիայի անդամ։

«Երեխաների պաշտպանության ցանցի» գլխավոր նպատակն է երեխաների բարեկեցության աջակցությունը` երկրի օրենսդրական բարեփոխումներում մասնակցության, ինչպես նաև համապատասխան քաղաքականության մշակման օգնությամբ։-0-

Գլխավոր թեմաներ