14:17 21 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
Армения - Россия флаги

Հայ–ռուսական ապրանքաշրջանառությունը հունվար–մայիսին երկու անգամ կրճատվել է

Հայաստան
Ստանալ կարճ հղումը
58 0 0

Հայաստանից ապրանքների արտահանումը ՌԴ ընթացիկ տարվա 5 ամիսներին կրճատվել է գրեթե 3,6 միլիոն դոլարով` 2014թ.–ի նույն շրջանի 106,8 մլն դոլարի դիմաց, իսկ ներկրումը կազմել է 239.1 միլիոն դոլար (44,2 տոկոս անկում)։

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 1– Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2015թ.–ի առաջին հինգ ամիսներին կրճատվել է 54,6 տոկոսով անցած տարվա նույն շրջանի համեմատ` կազմելով 242,7 մլն դոլար, համաձայն Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների։

Հայաստանի համախառն արտաքին առևտրի շրջանառությունում Ռուսաստանի բաժինը հաշվետու շրջանում կազմում է 19,6 տոկոս։ Վիճակագրական տվյալների համաձայն, հունվար–փետրվարին հայկական արտահանումը ՌԴ կրճատվել է գրեթե 3,6 մլն դոլարով` 2014թ.–ի նույն շրջանի  106,8 մլն դոլարի դիմաց, իսկ ներկրումը կազմել է 239,1 մլն դոլար` արձանագրելով 44,2 տոկոս անկում։

ԱՊՀ երկրների հետ Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության ծավալն ընթացիկ տարվա հինգ ամիսներին նվազել է 51,8 տոկոսով` մինչև 305,7 մլն դոլար (ընդհանուր ապրանքաշրջանառությունում բաժինը 19,6 տոկոս է, Եվրամիության երկրների հետ անկումը կազմել է 28,6 տոկոս` մինչև շուրջ 462,2 մլն դոլար, մասնաբաժինը` 29,7 տոկոս)։

Ընդհանուր առմամբ, վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության ընդհանուր ծավալն ընթացիկ տարվա հունվար–մայիսին կազմել է շուրջ 1 558,8 մլն դոլար, ինչև 32,3 տոկոսով քիչ է անցած տարվա հունվար–մայիսի ցուցանիշներից։

Գլխավոր թեմաներ