14:17 21 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
Здания Национальной академии наук Армении

Հայաստանում կստեղծվի նոր Հայկական հանրագիտարան

Հայաստան
Ստանալ կարճ հղումը
11 0 0

Նոր Հայկական հանրագիտարանի, որը նախատեսվում է ստեղծել Հայաստանում, հոդվածները կգրեն հեղինակ¬ների մասնագիտական խմբեր, հայտնում է Գիտությունների ազգային ակադեմիայի մամուլի ծառայությունը։

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 1 – Sputnik. Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը հավանություն է տվել նոր Հայկական հանրագիտարան ստեղծելու առաջարկությանը, հայտնում է Ակադեմիայի մամուլի ծառայությունը:

Նոր հանրագիտարանը բաղկացած է լինելու 10 հատորից` թվային և տպագիր տարբե¬րակ¬ներով:

Նոր հանրագիտարան ստեղծելու առաջարկությունը «Հայկական հանրագիտարան» հրատարակչությանն է։  Հանրագիտարան ստեղծելու համար պետք է կազմավորվեն հեղինակ¬ների մասնագիտական խմբեր, որոնք կկազմակերպեն հոդվածների պատրաստումն ու դրանց համակողմանի քննարկումը:

Նոր հանրագիտարանի ստեղծումը կիրականացվի 2016-2026 թվականներին:

12+1 հատոր Հայկական սովետական հանրագիտարանը հրատարակվել է 1974–1987թթ., որի պատրաստումն ու հրա¬տարակությունը լուրջ ձեռքբերում էր հայ մշակույթի և գրահրատարակչության պատմության մեջ: Ընդունված հանրագիտարանային սկզբունքներով առաջին անգամ մշակվել, ամփոփվել և ներկայացվել են հայ ժողովրդի պատմության, արվեստի, մշակույթի, հասարակական-քաղաքական կյանքի, տնտեսության, սպորտի, առողջա¬պահության և մյուս ոլորտների կարևորագույն իրադարձությունները:

Գլխավոր թեմաներ