00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ երիտասարդ երգչուհին հաղթել է Չայկովսկու անվան միջազգային մրցույթում

© Sputnik / Անցնել մեդիապահոցТоржественное открытие XV Международного конкурса имени П.И. Чайковского
Торжественное открытие XV Международного конкурса имени П.И. Чайковского - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Չայկովսկու անվան 15-րդ միջազգային մրցույթում երգչուհի Մանե Գալոյանից բացի, դափնկիրների շարքում է նաև ռուսաստանաբնակ հայազգի ջութակահար, միջազգային տարբեր մրցույթների բազմակի դափնեկիր Հայկ Ղազազյանը:


ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի–Sputnik. Մոսկվայում ավարտվել է Պ. Ի. Չայկովսկու անվան միջազգային մրցույթը, որն այս տարի հոբելյանական էր՝ թվով 15-րդը և նվիրված էր ռուս մեծանուն կոմպոզիտորի ծննդյան 175-ամյակին, հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը։

Հայաստանը հոբելյանական մրցույթին  ներկայացված էր 3 մասնակցով, ովքեր հանդես էին գալիս «Մեներգեցողություն» անվանակարգում` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող, միջազգային մրցույթների դափնեկիր Մանե Գալոյանը (սոպրանո), Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի 2015 թ. շրջանավարտ Հովհաննես Ներսեսյանը (բաս), Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ, միջազգային մրցույթների դափնեկիր Հովհաննես Այվազյանը (տենոր):

«Երիտասարդ տաղանդավոր երգչուհի Մանե Գալոյանը հիանալի է հանդես եկել մրցութային պայքարի բոլոր փուլերում և արժանացել Չայկովսկու անվան 15-րդ միջազգային մրցույթի 3-րդ մրցանակին՝ բրոնզե մեդալ և 10.000 ԱՄՆ դոլար»,– նշվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Մրցույթի դափնկիրների շարքում էր նաև ռուսաստանաբնակ հայազգի ջութակահար, միջազգային տարբեր մրցույթների բազմակի դափնեկիր Հայկ Ղազազյանը, ում նույնպես բաժին հասավ Չայկովսկու անվան 15-րդ միջազգային մրցույթի 3-րդ մրցանակը:

Մրցույթի Գրան-պրիի դափնկիր-երաժշտի անունը հայտնի կդառնա հուլիսի 2-ին՝ Սանկտ Պետերբուրգում կայանալիք դափնեկիրների գալա-համերգին:

Չայկովսկու անվան միջազգային մրցույթի Գրան-պրի մրցանակը միջազգային մրցույթների պարգևների շարքում ամենամեծ դրամական մրցանակն է` 100.000 ԱՄՆ դոլարի չափով, որը գումարվում է մրցույթի 1-ին մրցանակին (30.000 ԱՄՆ դոլար):

Չայկովսկու անվան 15-րդ միջազգային մրցույթին այս տարի մասնակցության հայտ էին ներկայացրել 623 երաժիշտ-կատարող 45 երկրներից՝ Ռուսաստան, Ավստրալիա, Ավստրիա, Բելառուս, Բուլղարիա, Մեծ Բրիտանիա, Հունգարիա, Վիետնամ, Գերմանիա, Վրաստան, Հունաստան, Իսպանիա, Իտալիա, Ղազախստան, Կանադա, Չինաստան, Կոլումբիա, Լատվիա, Լիտվա, Մակեդոնիա, Մոլդովա, Մոնղոլիա, Հոլանդիա, Նոր Զելանդիա, Նորվեգիա, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Հյուսիսային Կորեա, ԱՄՆ-ի, Թուրքիան, Ուզբեկստան, Ուկրաինա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Չեխիա, Խորվաթիա, Շվեդիա, Շվեյցարիա, Էստոնիա, Հարավային Կորեա, Ճապոնիա։

Պ. Ի. Չայկովսկու անվան միջազգային առաջին մրցույթն անցկացվել  է երկու անվանակարգով՝ «Դաշնամուր» և «Ջութակ»: 1962 թվականից ավելացել են «Թավջութակ», իսկ 1966-ից՝ «Մեներգեցողություն» անվանակարգերը: 2011 թվականից մրցույթն անցկացվում է Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում:

Լրահոս
0