00:30 23 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
Флаги Евросоюза в Берлине

Բրյուսելում կայացել է ԵՄ Արևելյան գործընկերության ՓՄՁ հարցերով նիստը

© Sputnik/ Владимир Астапкович
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
4 0 0

Նիստի ընթացքում ներկայացվել են Արևելյան գործընկերութան անդամ երկրների, այդ թվում Հայաստանի Հանրապետության «Փոքր Բիզնեսի Ակտի» (ՓԲԱ) 2015 թվականի գնահատման նախնական արդյունքները` բոլոր 10 ուղղություններով:

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 2–Sputnik. Նախօրեին Բրյուսելում կայացել է Եվրամիության Արևելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում 2-րդ տնտեսական պլատֆորմի ներքո գործող ՓՄՁ հարցերով պանելի հերթական` 6-րդ նիստը, որին հայկական կողմից մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հաղորդում է էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը: 

Նիստի ընթացքում ներկայացվել են Արևելյան Գործընկերութան անդամ երկրների, այդ թվում Հայաստանի Հանրապետության «Փոքր Բիզնեսի Ակտի» (ՓԲԱ) 2015 թվականի գնահատման նախնական արդյունքները` բոլոր 10 ուղղություններով:

Մինչ նիստը,  տեղի է ունեցել «Փոքր Բիզնեսի Ակտի» թեմայով տարածաշրջանի մասնակից երկրների պատվիրակությունների և կազմակերպիչների հետ երկկողմ ձևաչափով հանդիպում, որի ժամանակ Եվրոպական Հանձնաժողովի, ՏՀԶԿ Եվրասիական մրցունակության ծրագրի, Եվրոպական Վերակառուցման և զարգացման բանկի ու Եվրոպական վերապատրաստման հիմնադրամի (European Commission, OECD, EBRD, ETF) ներկայացուցիչների հետ վերջնական քննարկվել է 2015 թվականի ՓԲԱ 10 ուղղություններով Հայաստանի վերաբերյալ նախնական զեկույցը:

,Հայկական կողմը պարզաբանումներ և հիմնավորումներ է տվել գնահատման ընթացքում առաջացած հարցերի վերաբերյալ, նաև գնահատումն իրականացնողներին տրամադել է լրացուցիչ տեղեկատվություն»,–նշված է հաղորդագրությունում:

2014-2015թթ. ընթացքում Հայաստանի համար արձանագրվել է  գնահատականների բարելավում  և ցուցանիշների դրական շարժ. գնահատմանը մասնակցող  երկրների շարքում 10 ցուցանիշներից 4-ով  Հայաստանը զբաղեցրել է 1-ին, իսկ մնացած ցուցանիշներով` երկրորդ և երրորդ տեղերը: 

«Ցուցանիշների նման բարելավումը գրանցվել է գնահատման ոլորտներում իրականացվող և գործնականում կիրառվող կառուցվածքային  և օրեսնդրական բարեփոխումների և ՓՄՁ աջակցման ծրագրերի հետևողական և հաջող իրագործման արդյունքում»,–ասված է հաղորդագրությունում:

Մասնակից երկրների կողմից առանձին ուղղությունների մասով ներկայացվել են գրանցված հաջողությունները:

Նախարարության տեղեկացմամբ,  Հայաստանը Արևելյան գործընկերության անդամ երկրների շրջանում հանդիսանում է ՓՄՁ քաղաքականության իրականացման ուղղությամբ լավագույն փորձ ունեցող երկիր:  

Արևելյան գործընկերության անդամ երկրների «Փոքր Բիզնեսի Ակտի» 2015 թվականի գնահատման վերջնական արդյունքները կներկայացվեն 2015 թվականի աշնանը`  Փարիզում:

Գլխավոր թեմաներ