00:31 23 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
Центральный банк Армении

Հայկական հուշադրամները բրոնզե մեդալի են արժանացել «Դրամների համաստեղություն 2015» մրցույթում

ARKA
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
14 0 0

«Դրամների համաստեղություն 2015» մրցույթին ընդհանուր առմամբ ներկայացվել է 240 հուշադրամ, ինչպես նաև 2014 թվականի հունվարի 1–ից մինչև դեկտեմբերի 31–ը թողարկած 23 հուշադրամային շարք։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Հայաստանի Կենտրոնական բանկի թողարկած «Աշխարհի հնագույն ծառեր» հուշադրամների հավաքածուն զբաղեցրել է երրորդ տեղը «Տարվա շարք» անվանակարգի երրորդ տեղը Մոսկվայի «Դրամների համաստեղություն 2015» հուշադրամների իններորդ մրցույթում։

ԿԲ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, հուշադրամները հատված են Լեհաստանի դրամատանը։

«Դրամների համաստեղությունը» հուշադրամների միջազգային միակ մրցույթն է, որն անցկացվում է Ռուսաստանում։

Մրցույթի արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողությունը կայացել է Մոսկվայում 2015 թվականի հունիսի 25–ին Միջազգային վեցերորդ համաժողովի և COINS-2015 դրամների ցուցահանդեսի շրջանակում։

«Դրամների համաստեղություն – 2015» մրցույթին ընդհանուր առմամբ ներկայացվել է 240 հուշադրամ, ինչպես նաև 23 դրամաշարքեր, որոնք թողարկվել են 2014 թվականի հունվարի 1–ից դեկտեմբերի 31–ը։

Մրցույն անցկացվել է ինը հիմնական անվանակարգերում` «Բացառիկ գաղափարային լուծում», «Հաջող գեղարվեստական լուծում», «Օրիգինալ տեխնոլոգիա», «Դրամի դասականը», «Հուշանվեր–դրամ», «Տարվա շարք», «Տարվա արծաթե դրամ», «Տարվա ոսկեդրամ», «Տարվա դրամ»։

Գլխավոր թեմաներ