18:57 26 մայիսի 2017
Ուղիղ եթեր
Հայաստան

ԵՏՄ շրջանակում տեխնիկական կանոնակարգման ոլորտի մասին հարցեր են քննարկվել Հայաստանում

Հայաստան
Ստանալ կարճ հղումը
6 0 0

Քննարկմանը մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հրավերով Հայաստան ժամանած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի անդամ Վալերի Կորեշկովի գլխավորած պատվիրակությունը

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 2–Sputnik.  ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նախօրեին տեղի է ունեցել Հայաստանի` Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամակցության շրջանակում տեխնիկական կանոնակարգման ոլորտի հարցերին նվիրված քննարկում, հաղորդում է Հայաստանի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ, տեխնիկական կանոնակարգման նախարար Վալերի Կորեշկովը: 

«Քննարկման ընթացքում ԵՏՀ մասնագետները ներկայացրել են ԵՏՄ տեխնիկական կանոնակարգման դաշտը, այդ թվում` ԵՏՄ տեխնիկական կանոնակարգերը: Հայկական կողմը ներկայացրել է զուգահեռ գործող ՀՀ կանոնակարգերը, ինչպես նաև ԵՏՄ արտահանման առկա բարենպաստ պայմանները»,–ասված է հաղորդագրությունում:

Հաշվի առնելով այն փաստը, որ 2016թ. հունվարի 1-ից երրորդ երկրներից արտադրանքի ներմուծման պահին որոշ արտադրատեսակների համար կպահանջվի համապատասխանության գնահատման  փաստաթուղթ, միջոցառման կարևոր նպատակներից էր ծանոթացնել գործարարներին համապատասխան գործընթացների իրականացման ընթացակարգին, ինչպես նաև տրամադրել տեղեկատվություն արտահանման պայմանների դյուրինացման վերաբերյալ:

Քննարկմանը մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հրավերով Հայաստան ժամանած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի անդամ, տեխնիկական կանոնակարգման նախարար Վալերի Կորեշկովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԵՏՀ կանոնակարգման և հավատարմագրման վարչության խորհրդականներ Վլադիմիր Շկոլինը, Վիգեն Ենոքյանը և ԵՏՀ այլ ներկայացուցիչներ:

Հայկական կողմից միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Էմիլ Տարասյանը և Գառնիկ Բադալյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության ստանդարտացման, չափագիտության և տեխնիկական կանոնակարգման վարչության պետ Լիլի Մաքսուդյանը, համապատասխանության գնահատման մարմինների, շահագրգիռ գերատեսչությունների, ինչպես նաև Հայաստանի գործարար համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Գլխավոր թեմաներ