21:20 27 հունիսի 2017
Ուղիղ եթեր
Здание Минобороны Армении

ՀՀ ՊՆ վարչական համալիրում ամփոփվել են հունիսին կատարված աշխատանքների արդյունքները

© АРКА
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
9 0 0

Սեյրան Օհանյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է զինանձնակազմի զգոնության ու կարգապահության, հանկարծակի ստուգումների, ցուցադրական զորախաղերի, ինչպես նաև շտաբային մարզումների և ամփոփիչ հսկողական ստուգումների արդյունքների վրա:

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 2–Sputnik.  ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն կենտրոնական ապարատի ղեկավար կազմի մասնակցությամբ: Խորհրդակցությունը նվիրված էր 2015թ. հունիս ամսվա ընթացքում զինված ուժերում կատարված աշխատանքների արդյունքների ամփոփմանն ու առաջիկա անելիքների քննարկմանը, հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության կայքը:

Ողջունելով մասնակիցներին՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է հաշվետու ժամանակահատվածում զինանձնակազմի զգոնության ու կարգապահության, մարտական, զորահավաքային պատրաստականության միջոցառումների, հանկարծակի ստուգումների, ցուցադրական զորախաղերի, ինչպես նաև շտաբային մարզումների և ամփոփիչ հսկողական ստուգումների արդյունքների վրա:

«Հատուկ անդրադարձ կատարվեց հատկապես ՀՀ զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն` բանակային զորամիավորումների և ուժեղացման միջոցների հետ անցկացված բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություններին, ամփոփիչ ստուգումներին և արտապլանային շտաբային մարզումներին»,–ասված է հաղորդագրությունում:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկաներին հորդորել է շարունակել լուրջ ուշադրություն դարձնել առաջնագծում և մշտական տեղակայման վայրերում անձնակազմի զգոնության բարձրացմանն ուղղված միջոցառումներին, մարտական հերթապահության կրման պայմաններին, ինչպես նաև սահմանային ծառայության իրականացման առանձնահատկություններին:

Գլխավոր թեմաներ