00:47 28 հունիսի 2017
Ուղիղ եթեր
Акция протеста в Ереване

Ցուցարարները Երևանում սուլոցներով հեռացրել են խորհրդարային նախկին այլախոհին ԵՄ դրոշի համար

PAN Photo
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
2 0 0

Ցուցարարները ստիպել են Պարույր Հայրիկյանին, ով Բաղրամյան պողոտա է բերել ԵՄ դրոշ, լքել ակցիայի անցկացման վայրը

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 3–Sputnik. Նախկին խորհրդային այլախոհ, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը համախոհների հետ միասին նախօրեին ուշ երեկոյան այցելել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ անժամկետ ակցիա, որն ընթանում է Բաղրամյան պողոտայում, և իր հետ բերել է Եվրամիության դրոշներ։

Ինչպես հաղորդում է Sputnik  գործակալության թղթակիցը, ցուցարարները սուլել են Հայրիկյանին` հայտնելով իրենց վրդովմունքը ԵՄ դրոշների հետ կապված։ Նրանք վանկարկում էին «Հեռացի՛ր», «Սադրի՛չ» և «Եռագույն»։

Չնայած սկսված հրմշտոցին` ոստիկանության միջամտությունը չի պահանջվել։ Ակտիվիստները շրջապատել են Հայրիկյանին` պահանջելով լքել ակցիայի անցկացման վայրը և նրան ստիպել հեռանալ Բաղրամյան պողոտայից։

Գլխավոր թեմաներ