14:09 23 հունիսի 2017
Ուղիղ եթեր
Здание Минобороны Армении

ՊՆ. Հայաստանն Ադրբեջանի սպառազինության աճին անհամաչափ պատասխան կտա

© АРКА
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
49 0 0

ՀՀ Պնախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանը նշում է, որ հայ–ռուսական հարաբերությունների դաշնակցային բնույթը թույլ է տալիս անհամաչափ պատասխան տալ Ադրբեջանի սպառազինության ավելացմանը։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի –  Sputnik. Հայաստանն Ադրբեջանի սպառազինության ավելացմանն անհամաչափ պատասխան կտա, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում ասել է Հայաստանի պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանը։

«Հայ–ռուսական հարաբերությունների դաշնակցային բնույթը, փոխադարձ վստահության առկայությունը թույլ է տալիս երկարաժամկետ ծրագրեր ուրվագծել և այդպիսով մենք կպատասխանենք Ադրբեջանի սպառազինությունների աճին, բայց կպատասխանենք անհամաչափ, այսինքն, հակադրելով ոչ թե քանակը քանակին, այլ ձեռք բերելով այնպիսի սպառազինություն, որը, ինչպես ընդունված է ասել, անուղղելի վնաս կհասցնի հակառակորդին, եթե վերջինս փորձի բառերից անցնել գործի»,– ասել է Ջամալյանը։

Այսպիսով, ըստ նրա, հակառակորդին չի հաջողվի հասնել որակական գերազանցության և պատրանքներ ունենալ, որ ինքը կարող է հարցը լուծել ուժով կամ Հայաստանին ինչ–որ բան պարտադրել։

«Հայաստանը սկզբունքային պայմանավորվածություն ունի զինված ուժերի զինանոցը ոչնչացման մեծ հեռավորության վրա գործող միջոցներով, հրետանիով և այլ տեխնիկայով»,– ասել է Ջամալյանը։

Նա միաժամանակ ավելացրեց, որ Հայաստանում հիմնականում օգտագործվում է ռուսական արտադրության զենք, քանի որ սպաառզինությունների բազան, հիմնականում, բաղկացած է այդ երկրի արտադրած զենքից։

«Հետևաբար, մի երկրի սպառազինությունների արտադրման կտրուկ անցումը մյուսին աննպատակահարմար է։ Անձնակազմն արդեն սովորել է այդ զինատեսակին, և, բնականաբար, նոր սերնդի տեխնիային տիրապետելը, դրա օգտագործումն ավելի դյուրին կլինի։ Բացի այդ, պայմանավորվածության համաձայն, ռուսական կողմը մեզ զգալի զեղչով զենք է տրամադրում»,– ասել է նա։

Ջամալյանը նշել է, որ մեր երկրի ռեսուրսները սահմանափակ են, այդ իսկ պատճառով գտնվել է որոշում, որը թույլ է տալիս անհրաժեշտ սպառազինություն ձեռք բերել` պահպանելով ուժերի հավասարակշռությունը։

Հայաստանի ազգային ժողովը հինգշաբթի արտահերթ նիստում վավերացրել է Հայաստանին 200 մլն դոլարի արտահանման պետական վարկի տրամադրման մասին հայ–ռուսական միջկառավարական համաձայնագիրը սպառազինության նոր տեսակներ գնելու համար։

Գլխավոր թեմաներ