13:15 24 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Հայաստան

Հարավային Կորեայի Քվանջու քաղաքում մեկնարկել է ամառային Ունիվերսիադա 2015–ը

Հայաստան
Ստանալ կարճ հղումը
79 0 0

Հայաստանը Հարավային Կորեայում անցկացվող Համաշխարհային ուսանողական մարզական խաղերում կներկայացնի 12 մարզիկ:

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Հարավային Կորեայի Քվանջու քաղաքում անցկացվող Համաշխարհային ամառային ուսանողական 28–րդ ունիվերսիադան պաշտոնապես բացվել է, հաղորդում է Р-Спорт–ը` հղում անելով Ուսանողական սպորտի միջազգային ֆեդերացիայի (FISU) Twitter–ի միկրոբլոգին։

Ունիվերսիադայի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել ավելի վաղ Քվանջուի գլխավոր մարզադաշտում։ Ունիվերսիադայի բացման մասին տեղեկացրել է Հարավային Կորեայի նախագահ Պան Կին Խեն։

Հարավային Կորեայում անցկացվող խաղերին Հայաստանը կներկայացնի 22 հոգուց բաղկացած պատվիրակություն, որոնց թվում` 12 մարզիկ և վեց մարզիչ։ Հայ ուսանող մարզիկներն ուժերը կչափեն վեց սպորտաձևում` սուսերամարտ, ձյուդո, թեքվանդո, մարմնամարզություն, լող և թենիս։

Ունիվերսիադան կանցկացվի հուլիսի 3–14–ը։ Ունիվերսիադային կխաղարկվի 272 կոմպլեկտ մեդալ 21 մարզաձևում։

Գլխավոր թեմաներ