14:26 23 հունիսի 2017
Ուղիղ եթեր
Александр Амарян

Փորձագետ. պետությունը Հայաստանում պետք է կարգավորի աղանդների նկատմամբ վերահսկողությունը

Sputnik/Самвел Сепетчян
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
6 0 0

Հայաստանի կառավարությանն անհրաժեշտ է մասնագետներ պատրաստել կրոնական հողի վրա իրականացված հանցագործությունները բացահայտելու համար, կարծում է փորձագետ Ալեքսանդր Ամարյանը։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի–Sputnik. Հայաստանում քայքայիչ աղանդների գործունեության կարգավորումն ու վերահսկումը անհրաժեշտ է իրականացնել պետական մակարդակով, երկուշաբթի լրագրողներին հայտնեց  Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ամարյանը։

«Մեր կառավարությունն ակտիվորեն պետք է սկսի մասնագետներ պատրաստել կրոնական հողի վրա կատարված հանցագործությունների բացահայտման համար։ Այս բնագավառը բավականին մութ բնագավառ է, սակայն կառավարական ոչ մի մարմին հստակ չի պատկերացնում, թե ինչ է այնտեղ կատարվում», – նկատել է փորձագետը։

Ամարյանը վստահ է, որ կրոնական աղանդների գործունեությունը նպատակ ունի ոչնչացնել հայ ժողովրդի արժեհամակարգը, որը հաջողվել է պահպանել հազարամյակների ընթացքում։ Նրա խոսքերով` Հայաստանում իրականացվում է ինչ որ կրոնական փորձարկում, որը դեռևս հաջողվում է բավականին լավ իրականացնել։

«Նրանց (աղանդներին) հաջողվել է 20 տարվա  ընթացքում անել այն, ինչը չի հաջողվել ոչ մեկին վերջին 600 տարիների ընթացքում։ Նրանց նպատակն է` քայքայել հայերի ազգային նույնականությունն ու մտածելակերպը։ Վերջին տարիներին բավականին ակտիվացել է Հայ առաքելական եկեղեցու աշխատանքը քայքայիչ աղանդներին հակազդելու գործում, սակայն մենք կորցրել ենք բավական թանկ ժամանակ»։

Նա ընդգծել է, որ որոշ քայքայիչ աղանդներ օգտագործում են մասնավար մանկական ճամբարներ նոր հետևորդների հավաքագրման համար, քանի որ երեխաներն ու դեռաահսները ավելի հեշտ են ազդեցության տակ ընկնում։

Իր հերթին հոգեթերապևտ Արմեն Ներսիսյանը ընդգծել է, որ աղանդները քայքայիչ ազդեցություն են ունենում մարդու հոգեկան կառուցվածքի վրա։

Ներսիսյանն ասել է, որ մարդկանց, որոնք մասնագետների օգնությանն են դիմում,  մեծամասնությունն ունի հոգեկան խանգարումներ, շատերի մոտ նկատվում են խորը դեպրեսիայի հատկանիշներ։

«Այս իրավիճակից միայն մեկ ելք կա` որ մարդը գիտակցի ու հասկանա իր վիճակը և ընդունի քննադատությունը։ Այլ պարագայում, եթե ինքնաքննադատությունը բացակայում է և չկա կամքի ուժ, ապա օգնել գրեթե անհնար է», – ասել է հոգեթերապևտը։

Փորձագետների տվյալներով` Հայաստանում գործում են 65 պաշտոնական գրանցված աղանդներ և շուրջ 250 կազմակերպություն, որոնք գրանցված են տարբեր քողարկված կազմակերպությունների տեսքով։  Տարբեր պաշտամունքների և կրոնական աղանդների հետևորդների թիվը հասնում է 350 հազարի։

Գլխավոր թեմաներ