14:21 27 հունիսի 2017
Ուղիղ եթեր
Второй российский фестиваль фламенко в Москве

«Մշակույթների երկխոսություն 2015»` ֆլամենկո, պելմենի, Կոմիտաս, ուկրաինական հարց

© Sputnik/ Владимир Астапкович
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
232 0 0

«Մշակույթների երկխոսություն» փառատոնին մասնակցում են ուսանողներ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Իսպանիայից, Սերբիայից, Գերմանիայից, Նորվեգիայից և Ռումինիայից

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. «Մշակույթների երկխոսություն» միջմշակութային հինգերորդ փառատոնը պաշտոնապես մեկնարկել է Աղվերանում, չնայած, որ փառատոնի աշխատանքները սկսվել են դեռևս հուլիսի 2–ին։ Մեկնարկը հայտարարել է փառատոնի կազմակերպիչը` Միջմշակութային ուսումնասիրությունների, ուսուցման և երկխոսության միջազգային կենտրոնը։

Փառատոնն արդեն ավանդական է և անցկացվում է 2006 թվականից։ Նախորդ տարիներին փառատոնը կազմակերպվում էր Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցեով նախարարության օժանդակությամբ։ Այս տարի, ինչպես և նախորդներին, ծրագիրն իրականացվում է Erasmus+–ի և նորվեգական Narviksenteret կազմակերպության աջակցությամբ։

Աշխարհագրական ընդգրկում

«Մշակույթների երկխոսություն» փառատոնին մասնակցում են 50 երիտասարդներ, հիմնականում, ուսանողներ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Իսպանիայից, Սերբիայից, Գերմանիայից, Նորվեգիայից և Ռումինիայից

Փառատոնային հինգերորդ օրվա ընթացքում իրենց երկրների մշակույթը, ազգային արվեստը, երաժշտությունը, պարերը, հորինվածքը, ավանդական և ծիսական խաղերը, ազգային խոհանոցը և առասպելներն են ներկայացրել Վրաստանը, Իսպանիան, Ռուսաստանը, Հայաստանը և Ուկրաինան։

Ռուսաստանի հոգին անծայրածիր է

Ռուսական խմբի ղեկավար Աննա Տիպիկինան պատմել է «Sputnik»–ին, որ իրենք   պատրաստվում են ներկայացնել Հայաստանում իրենց մշակույթը ոչ այնքան ավանդական, սովորական տեսքով։

«Ռուսաստանը շատ մեծ երկիր է։ Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի ավանդույթները չեն պահպանվել այնպես, ինչպես գավառներում։ Մենք որոշել ենք սովորական պետերբուրգցու օրը ներկայացնել սքեթչի տեսքով»,– ասել է Տիպիկինան։

Ըստ նրա, ռուսական խումբը փառատոնի շրջանակում կհյուրասիրի փառատոնի հյուրերին պելմենիով և նրբաբլիթներով, կծանոթացնի բոլորին ռուսական հեքիաթների կերպարների հետ։ Երկուշաբթի ներկայացրած սքեթչում օգտագործվել է Վիսոցկու երաժշտությունը, Պուշկինի պոեզիան, կայացել է Սանկ Պետերբուրգի տեսարանների տեսաներկայացում։

Հայկական թիմի փայլուն ելույթը

Փառատոնի մասնակիցներն առավել բուռն դիմավորեցին հայկական թիմի ելույթը։ Ազգային տարազներով աղջիկներն ու պատանիները ներկայացրին հայկական մշակույթի ողջ հարստությունն ու բազմազանությունը։ Հնչել է Կոմիտասի երգերից մեկը, «Քամի, քամի» բարդային ժամանակակից երգը, ներկայացվել են հայկական ավանդական պարեր։

Ուկրաինացիների դեմարշը

Ուկրաինական խումբը որոշել էր տարբերվել մյուս մասնակիցներից։ Եթե վրացիների, իսպանացիների, ռուսների և հայերի շեշտադրումը մշակութային ժառանգության ներկայացումն էր, ապա ուկրաինացի մասնակիցները որոշել են իրենց ելույթը սկսել պատմության հակիրճ շարադրմամբ։

Մի փոքր զարմացած հանդիսատեսին ներկայացվեց Ուկրաինայի` Կիևյան Ռուսաստանից սկիզբ առնող պատմությունը, Ուկրաինայի ներկայացումը որպես եվրոպական երկիր, Ուկրաինայի տարածքի բաժանման պատմությունը մի քանի երկրների, այդ թվում` Ռուսաստանի միջև։

Այնուհետև հնչած երաժշտական համարները մի փոքր լիցքաթափեցին իրավիճակը, բայց, այնուամենայնիվ, ուղերձն իրականացվեց։


Փառատոնը որպես միջմշակութային գործակցության կապօղակ

Միջմակութային ուսումնասիրությունների և երկխոսության միջազգային կենտրոնի նախագահ Թաթուլ Դավթյաննա ասել է, որ «Մշակույթների երկխոսություն» փառատոնը, միանշանակ, նպաստում է երկրների միջև միջմշակութային երկխոսության և կապերի հաստատմանը։

«Փառատոնի ընթացքում մասնակիցները շատ լայն և հավաստի ներկայացնում են իրենց երկրների մշակույթը և ծանոթան

Գլխավոր թեմաներ