09:47 20 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Акция протеста в Ереване

Երևանում բողոքի շարժման համակարգողը հացադուլ է հայտարարել

© Sputnik/ Асатур Есаянц
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
9 0 0

Դավիթ Սանասարյանը նշել է, որ հացադուլի նպատակն է, հնարավորինս շատ մարդու ուշադրությունը դարձնել Ազատության հրապարակի վրա, որտեղ ներկա պահին հավաքվել է մոտ 300 հոգի։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի–Sputnik. Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը`  Դավիթ Սանասարյանը Երևանի Ազատության հրապարակում հացադուլ է հայտարարել, հայտնում է Sputnik գործակալության թղթակիցը։

Բողոքի շարժման կազմակերպիչները ժամը 19։00-ին ցույց են հրավիրել Երևանի Ազատության հրապարակում։

Սանասարյանը նշել է, որ հացադուլը նպատակ ունի հավաքել ավելի մեծ թվով մարդկանց Ազատության հրապարակում, որտեղ ներկա պահին հավաքվել է մոտ 300 ակտիվիստ։

Բողոքի ակցիայի համակարգողները հայտարարել են, որ պատրաստ են շարունակել պայքարը։ Ներկա պահին քննարկում են հետագա գործողությունները։

Ավելի վաղ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարել էր, որ ցուցարարները պետք է մնան Ազատության հրապարակում, և որ կազմակերպված ցանկացած երթ անօրինական է։

Կեսօրին Հայաստանի ոստիկանությունը հայտարարություն էր տարածել` որտեղ կոչ էր արել Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ կազմակերպած բողոքի  կազմակերպիչներին և մասնակիցներին մինչև ժամը 12.30-ը ինքնակամ վերացնել Բաղրամյան պողոտայի արգելափակումը, սակայն ցուցարարները չեն լքել տարածքը։

Այնուհետև ոստիկանության աշխատակիցները հավաքել են Բաղրամյան պողոտայի երթևեկելի մասում որպես բարիկադ ծառայող աղբամաններն ու հեռացրել են Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին երթևեկելի մասից։ Ժամը երկուսի մոտ Հայաստանի ոստիկանները բացեցին Բաղրամյան  պողոտայի երթևեկությունը։ Բաղրամյան պողոտան բաց անելու օպերատիվ գործողությունների ընթացքում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են բողոքի ակցիայի 46 մասնակիցների, որոնցից 6-ը անչափահաս են եղել և բաց են թողնվել միանգամից, իսկ մնացածները` մի քանի ժամ անց։

Հուլիսի կեսին Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է ընդունել էլեկտրաէներգիան 16 տոկոսով բարձրացնելու մասին, միաժամանակ, «Հայաստանի էլեկտրացանցերն» իրենց հայտում մտադիր էին բարձրացնել սակագինը 40.8 տոկոսով։ Դա Երևանում բողոքի ակցիայի պատճառ է դարձել, որը սկսվել է Երևանում հունիսի 19–ից և հունիսի 22–ի երեկոյան վերածվել է երթի դեպի նախագահի նստավայր Բաղրամյանի պողոտայում։

Հունիսի 23–ի լույս գիշերը ոստիկանները հատուկ տեխնիկայի կիրառմամբ ցրել են ցուցարարներին։ Գրեթե 240 մարդ, այդ թվում` լրագրողներ, բերման են ենթարկվել ոստիկանության բաժիններ, 25 մարդ դիմել է բուժօգնության։

Ակցիան վերսկսվել է նույն օրվա երեկոյան, ցույցերը բացառապես խաղաղ բնույթ են կրում։ Ակտիվիստները պահանջում են չեղյալ հայտարարել էլեկտրաէներգիայի թանկացման մասին կարգավորիչի և խաղաղ ակցիայի ցրման ժամանակ լիազորությունների չարաշահման մեղավորներին պատժելու որոշումը։

Գլխավոր թեմաներ