09:46 20 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Грачья Ростомян

Հայաստանը գոհ է Բաքվի խաղերի արդյունքներից` չնայած «տարօրինակ մրցավարությանը»

© Sputnik/ Асатур Есаянц
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
36 0 0

Ազգային օլիմպիական կոմիտեի (ԱՕԿ) գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը «տարօրինակ» է անվանել Բաքվի Եվրոպական խաղերի մրցավարությունը:

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 7–Sputnik. Հայկական պատվիրակությունն ընդհանուր առմամբ բավարար է համարում Բաքվում կայացած Առաջին եվրոպական խաղերի արդյունքները, քանի որ «Ադրբեջանում ամեն ինչ կարող էր ավելի վատ լինել», երեքշաբթի ասաց Ազգային օլիմպիական կոմիտեի (ԱՕԿ) գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը։

Միաժամանակ նա առանձնացրել է «տարօրինակ» մրցավարությունը, մրցումների նոր կանոններում անորոշությունը, ինչի հետ կապված` մրցավարների որոշումները երբեմն տարբեր երկրների պատվիրակությունների մոտ տարակուսանք են առաջացրել։

ԱՕԿ գլխավոր քարտուղարն ընդգծեց, որ մրցավարության մեջ վիճելի պահեր եղել են միայն հայ բռնցքամարտիկների մարտերի ժամանակ, մրցավարության նոր համակարգի գործողության սկզբունքը չափազանց անհասկանալի է եղել։

«Մենք չնկատեցինք կոպիտ մրցավարական սխալներ, կանխակալ վերաբերմունք հայ մարզիկների նկատմամբ։ Իսկ ինչ վերաբերում է պարգևներին, ապա մենք սպասում էինք, որ կնվաճենք երեք մեդալ, բայց նվաճեցինք ընդամենը մեկ արծաթե մեդալ»,– ասաց Ռոստոմյանը։

Բաքվի Եվրոպական խաղերում Հայաստանի միակ արծաթե մեդալը նվաճել է մինչև 66 կգ քաշային կարգում հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը։

Եվրոպական առաջին խաղերն ավարտվել են հունիսի 28–ին։ Ընդհանուր հաշվարկով հաղթող է դարձել Ռուսաստանի հավաքականը` նվաճելով 164 մեդալ (79 ոսկե, 40 արծաթե և 45 բրոնզե)։ 

Հայաստանը խաղերում ներկայացրել են 25 մարզիկներ, որոնք մրցել են մեդալների համար թաեքվոնդոյում, սամբոյում, ձյուդոյում, բռնցքամարտում, ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտում։ Բաքվում Առաջին եվրոպական խաղերի մասնակցության հարցի ֆինանսական մասն իր վրա է վերցրել ԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, չնայած, որ Ադրբեջանը նախապես առաջարկել է վճարել բոլոր ծախսերը։

Գլխավոր թեմաներ