17:50 18 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
Футбол. Лига Чемпионов. Тренировка ФК Манчестер Юнайтед

«Արարատ» ակումբի ֆուտբոլիստները Կրիմսկում կխաղան «Կրասնոդարի» հետ

© Sputnik/ Антон Денисов
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
158 0 0

Կրիմսկում նախատեսված են «Արարատ» ֆուտբոլային ակումբի երեք ստուգողական հանդիպումները

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 7–Sputnik. Հուլիսի 13-ից 27-ն «Արարատ» ակումբը արտագնա ուսումնամարզական հավաք կանցկացնի Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Կրիմսկ քաղաքում, հաղորդվում է ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքում:

Կրիմսկում նախատեսված են երեք ստուգողական հանդիպումներ, որոնցից առաջինն «Արարատը» կանցկացնի հուլիսի 15-ին: Մրցակիցն է Ռուսաստանի նախորդ առաջնության բրոնզե մեդալակիր «Կրասնոդար» ակումբը:

Հաղորդագրության համաձայն, «Արարատ» ակումբն արդեն պայմանագրեր է ստորագրել բրազիլացի կենտրոնական պաշտպան Ջուլիանո Խիմենեսի և ֆրանսահայ կիսապաշտպան Զավեն Բուլուտի հետ:

Արձակուրդից վերադարձել և թիմին է միացել «Արարատի» ավագ Ալեքսանդր Ռակիչը:

Գլխավոր թեմաներ