14:14 21 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
Города мира. Ереван

Նոր կենտրոն Հայաստանի ազգային ագրարային համալսարանում

© Sputnik/ Владимир Федоренко
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
1 0 0

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նախօրեին մասնակցել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանում Ագրոպարենային համակարգի ուսումնական-արտադրական կենտրոնի բացմանը:

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի–Sputnik. ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նախօրեին մասնակցել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանում Ագրոպարենային համակարգի ուսումնական-արտադրական կենտրոնի  (ԱՀՈԻԱԿ) բացմանը, հայտնում է ՀՀ գիտության և կրթության նախարարության կայքը:
   
Նախարարը  շրջել է կենտրոնում, ծանոթացել նոր ձեռքբերված տեխնիկական միջոցներին: Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Ա. Թարվերդյանը ՀՀ ԿԳ նախարարին ներկայացրել է  Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) և «Կրթական ծրագրերի» ԾԻԳ-ի աջակցությամբ ձեռքբերված 36 միավոր գյուղատնտեսական տեխնիկան և տեխնիկական վերազինմամբ պայմանավորված բուհի նոր կրթական ծրագրերը:

Իր խոսքում ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը  նշել է, որ Ագրոպարենային համակարգի ուսումնական-արտադրական կենտրոնը ստեղծվել է Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) աջակցությամբ՝ «Կրթական ծրագրերի» ԾԻԳ-ի և բուհի համագործակցությոն արդյունքում:

Նախարարը շեշտել է, որ կենտրոնն ագրարային կրթություն ստացող ուսանողներին հնարավորություն կտա ձեռք բերել գործնական հմտություններ, որոնք  կարևոր պայմաններից են որակյալ, ժամանակակից կրթություն ապահովելու տեսանկյունից։

«Այս կենտրոնը պրակտիկ հմտություններ ձեռքբերելու հնարավորությունից  բացի, նաև խթանելու է ագրարային  համալսարանի արտադրական գործունեությունը: Վերջին անգամ Ագրարային համալսարանում նման  համալրում եղել էր 35 տարի առաջ, այսօր մենք բուհի համար ստեղծում ենք ժամանակակից կրթություն տալու նոր հնարավորություն:  Կարևոր է, որ այս ամենն օգտագործվի և  չմնա որպես ցուցանմուշ»,- նշել է Աշոտյանը:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանն առաջիններից մեկն  է եղել, որը ստացել է  հիմնադրամի կարգավիճակ: Նոր իրավական կարգավիճակը, ինչպես նշել է նախարարը,  բուհին ապահովել է ակադեմիական ազատություն, որի արդյունքներից մեկն էլ նոր կենտրոնի հիմադրումն է։

«Ես հույս ունեմ, որ նոր գյուղատնտեսական սարքավորումներն ու մեքենաները լիովին կօգտագործվեն ագրարային համալսարանի ուսումնական-արտադրական բազաներում. սա և  հրաշալի հնարավորություն է ինչպես ուսանողների պարակտիկայի կազմակերպման,  այնպես էլ բուհի սեփական արտադրական  հնարավորությունները զարգացնելու  համար»,- հավելել է նախարարը: 

Ագրոպարենային համակարգի ուսումնաարատադրական կենտրոնի առաքելությունն է տարածաշրջանում իրականացնել ագրոպարենային համակարգի կրթական, խորհրդատվական և արտադրական օրինակելի ծառայություններ, կազմակերպել դասընթացներ գյուղատնտեսության վարման, տեխնիկայի շահագործման, կենսաէներգետիկայի խորհրդատվական և տեղեկատվական ուղղություններով, ինչպես նաև ագրոպարենային ոլորտում իրականացնել մասնագիտական կրթություն, որի արդյունքում կպատրաստվեն արհեստավարժ մասնագետներ:

ԱՀՈՒԱԿ-ը ստեղծվել է ՀԱԱՀ-ի Բալահովիտի և Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսությունների միավորման բազայի վրա: Ծրագրի արժեքը կազմել է 68 մլն դրամ (ավելի քան 10 տոկոսը ՀԱԱՀ-ի, իսկ մյուս մասը՝ ԾԻԳ-ի ֆինանսավորումն է):

Գլխավոր թեմաներ