14:07 23 հունիսի 2017
Ուղիղ եթեր
здание правительство Армении на площади Республики в Ереване

Հայաստանում բիոբանկ ստեղծելու հեռանկարները քննարկվեցին Հայաստանի առողջապահության նախարարությունում

Sputnik / Асатур Есаянц
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
5 0 0

Բիոբանկը ենթադրում է բնակչության կամ որոշակի խմբի բիոլոգիական լայնածավալ նյութի հավաքագրում ու պահպանում:

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Հայաստանում բիոբանկ ստեղծելու հնարավորությունները քննարկվեցին երկուշաբթի Հայաստանի առողջապահության նախարարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ, հայտնում է գերատեսչության կայքը։

Ըստ հաղորդագրության` բիոբանկը ենթադրում է բնակչության կամ որոշակի խմբի բիոլոգիական լայնածավալ նյութի հավաքագրում ու պահպանում: 
   
Բիոբանկի ստեղծման հարցում իրենց տեսակետը հայտնեցին Դանիայից Հայաստան ժամանած Կոպենհագենի համալսարանի բժշկական ֆակուլտետի ներկայացուցիչներ Մարիամ Գրիգորյանը և Նունե Համբարձումյանը, ովքեր երկար տարիներ համագործակցում են  Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի հետ։

Հյուրերի տեղեկացմամբ` Դանիայում ստեղծվում է  աշխարհում  ամենամեծ բիոբանկը: Նրանք նշեցին, որ ժամանակակից բժշկությունը դասական բուժման եղանակներից անցնում է անհատականացված մոտեցման, որը  բուժում է  ոչ թե հիվանդությունը, այլ մարդուն։
   
Մարիամ Գրիգորյանի գնահատմամբ`  բիոբանկերի ստեղծումն ունի, նախևառաջ,  սոցիալական, ինչպես նաև մասնավոր նշանակություն։ Միաժամանակ, բիոբանկը ենթադրում է խոշոր դեղարտադրող ընկերությունների ներգրավում: 
   
Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի Հունգարիայում և Ավստրիայում  ներկայացուցիչ Արտակ Ուդումյանն իր հերթին ներկայացրեց բիոբանկերի ստեղծման մեկ այլ տարբերակ, ընդգծելով, որ աշխարհում առկա է բիոբանկերի երեք տեսակ` հանրային, հիբրիդային և մասնավոր:

Ուդումյանը նշեց, որ բիոբանկերի գործունեության համար անհրաժեշտ են համապատասխան պահպանման վայրը, լաբորատորիա, սառնարանային պայմաններ, անվտանգության կանոնների ապահովում:

Նա խոսեց նաև ցողունային բջիջների բանկի ստեղծման, պորտալարի արյան հավաքագրման մասին, միաժամանակ, կարևորելով այն, որ բիոբանկերը  գիտահետազոտական աշխատանքների իրականացման և գիտության զարգացման համար կարևոր նախադրյալ են:
   
Ամփոփելով խորհրդակցությունը` Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ բիոբանկերի նման ծրագրերի ներդրման և զարգացման համար առաջին հերթին առկա է օրենսդրական բազայի մշակման անհրաժեշտություն:

Գլխավոր թեմաներ