14:22 23 հունիսի 2017
Ուղիղ եթեր
Артур Товмасян

Հայ մարմնամարզիկը ոսկե մեդալ է նվաճել օղակների վրա վարժությունում

© Личная страница в Фейсбук
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
7 0 0

Օղակների վրա վարժությունում ոսկե մեդալ է նվաճել Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Թովմասյանը Հարավային Կորեայում ընթացող Ունվերսիադայում

 

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի–Sputnik. Հայաստանը ներկայացնող մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը երկուշաբթի օղակների վրա վարժությունում զբաղեցրեց առաջին հորիզոնականն ու նվաճեց ոսկե մեդալ Հարավային Կորեայի Գվանգջու քաղաքում ընթացող 28-րդ Համաշխարհային ուսանողական մարզական խաղերում (Ունիվերսիադա), հայտնում է Հայաստանի սպորտի և երիտասարդության  նախարարության մամուլի ծառայությունը։

 

Ըստ հաղորդագրության` հայ մարզիկը հավաքեց 15,5 միավոր` հռչակվելով Համաշխարհայի ունիվերսիադայի չեմպիոն։ Սա Հայաստանի պատվիարկության առաջին հաղթանակն է։

 

«Հուլիսի 3-14-ը անցկացվող Համաշխարհային ուսանողական մարզական խաղերին Հայաստանից մասնակցում են 22 հոգի. այդ թվում՝ 12 մարզիկ, 6 մարզիչ, 2 մրցավար: Հայաստանի ուսանող մարզիկները պայքարում են 6 սպորտաձևերում՝ սուսերամարտ, ձյուդո, թեաքվանդո, սպորտային մարմնամարզություն, լող և թենիս»,– նշվում է հաղորդման մեջ։

 

Գլխավոր թեմաներ