00:29 23 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
Премьер-министр Армении Овик Абрамян на конференции «Экономическая повестка» в Ереване

ՀՀ վարչապետն ու Վրաստանի գյուղատնտեսության նախարարը գյուղատնտեսության ոլորտին վերաբերող հարցեր են քննարկել

Հայաստան
Ստանալ կարճ հղումը
6 0 0

Զրուցակիցները նշել են, որ առկա արդյունավետ համագործակցությունը լուրջ նախադրյալներ է ստեղծում հայ-վրացական գյուղատնտեսական կապերի սերտացման համար։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի–Sputnik. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի գյուղատնտեսության նախարար Օթար Դանելիային, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` ՀՀ վարչապետը ողջունել է Վրաստանի գյուղատնտեսության նախարարի այցը Հայաստան՝ նշելով, որ այն կնպաստի գյուղատնտեսության ոլորտում հայ-վրացական արդյունավետ համագործակցության հետագա ընդլայնմանը։

Բարձր գնահատելով երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների և միջպետական երկխոսության մակարդակը՝ Հովիկ Աբրահամյանը կարևորել է փոխայցելությունները և գործնական սերտ շփումները:

«Տպավորված եմ Հայաստանում գյուղատնտեսության զարգացման մակարդակով», – նշել է Դանելիան։

Ըստ հաղորդագրության` զրուցակիցները փաստել են, որ առկա արդյունավետ համագործակցությունը լուրջ նախադրյալներ է ստեղծում հայ-վրացական գյուղատնտեսական կապերի սերտացման համար և քննարկել փոխգործակցության ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր։

Կողմերն ընդգծել են, որ գյուղատնտեսության ոլորտի զարգացումը տնտեսության կայուն զարգացման առաջնահերթություններից է, և երկուստեք վերահաստատել ձեռք բերված պայմանավորվածությունների և համատեղ նոր ծրագրերի իրականացմանն աջակցելու պատրաստակամությունը։

Ըստ հաղորդագրության` ՀՀ վարչապետը կարևորել է Վրաստանի կառավարության կողմից ամռան ամիսներին Վերին Լարս սահմանային անցակետի գործունեությունը 3 ժամով երկարաձգելու փաստը, ինչը կնպաստի գյուղատնտեսական ապրանքների փոխադրման և տարանցման գործընթացների անխափան կազմակերպմանը:

Գլխավոր թեմաներ