14:32 27 հունիսի 2017
Ուղիղ եթեր
Д.Медведев провел переговоры с премьер-министромАрмении О.Абраамяном в Сочи

ՀՀ վարչապետը հուլիսի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա

© Sputnik/ Екатерина Штукина
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
13 0 0

Ռուսաստանի և Հայաստանի կառավարության ղեկավարները կքննարկեն երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 8–Sputnik. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հուլիսի 9-ից աշխատանքային այցով կլինի Մոսկվայում, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Մոսկվայում նախատեսվում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնազրույցը Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ, որի ընթացքում կքննարկվեն երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։

ՀՀ և ՌԴ վարչապետների առանձնազրույցից հետո տեղի կունենա հանդիպում ընդլայնված կազմով:

ԵՏՄ–ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միություն է, որը ստեղծվել է Մաքսային միության և Տնտեսական միասնական տարածքի հիմքի վրա և գործում է այս տարվա հունվարի 1-ից։ Ներկա պահին ԵՏՄ անդամներ են Ռուսաստանը, Հայաստանը, Ղազախստանն ու Բելառուսը, շուտով կազմակերպությանը կմիանա նաև Ղրղըզստանը։

Գլխավոր թեմաներ