15:56 20 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Афиша к балетному представлению Аршил Горки в Ереване

Երևանում հուլիսի 9-ին կկայանա «Արշիլ Գորկի» բալետի պրեմիերան

© Министерство культуры Армении
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
9 0 0

Արշիլ Գորկին (Ոստանիկ Ադոյան) աշխարհահռչակ ժամանակակից նկարիչ է, համարվում է 20–րդ դարի ամերիկացի ամենաազդեցիկ նկարիչներից մեկը

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի  – Sputnik. «Արշիլ Գորկի» բալետի պրեմիերաները կկայանան հուլիսի 9–ին և 10–ին Ա.Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, հայտնում է Հայաստանի մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը։

Ներկայացումն իրականացրել են «Հզոր զգացմունքներ» պարային խումբը և վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը` Շվեդական Արքայական բալետի և Բավարիայի Պետական բալետի առաջատար մենապարողների մասնակցությամբ:

Ներկայացման բեմադրիչն է Արսեն Մեհրաբյանը /Շվեդիա/, բեմի ձևավորումը և զգեստները՝ Օտտո Բուբենչեկի /Գերմանիա/:

Մենակատարներ` Արսեն Մեհրաբյան /Շվեդական Արքայական բալետի հիմնական մենապարող/, Տիգրան Միքայելյան /Բավարիայի Պետական բալետի հիմնական մենապարող, ՀՀ վաստակավոր արտիստ/, Վահե Մարտիրոսյան /Շվեդական Արքայական բալետի առաջատար մենապարող/, Իլյա Սարկիսով /Բավարիայի Պետական բալետի մենապարող/, Մարիա Դիվանյան /բալետի առաջատար մենապարուհի, ՀՀ վաստակավոր արտիստ /Հայաստան/, Անժելա Լի Ռեբելո /Ժնևի Մեծ թատրոնի մենապարուհի/, Անժելիկա Դավթյան  /«Բարեկամություն» համույթ/:  

Արշիլ Գորկին (Ոստանիկ Ադոյան) աշխարհահռչակ ժամանակակից նկարիչ է, ծնվել է 1904 թվականին Արևմտյան Հայաստանում, որտեղից ընտանիքի հետ փախել է 1915 թվականի Ցեղասպանության ժամանակ։

Գորկին 20–րդ դարի ամենաազդեցիկ ամերիկացի նկարիչներից է, նրա նկարները ցուցադրվում են ԱՄՆ–ի բոլոր խոշոր պատկերասրահներում, ինչպես նաև Լոնդոնի «Թեյթում»։

Իր ծածկանվան մեջ նկարիչը միացրել է Արշիլ (Աքիլլես) անունը և Գորկի ազգանունը` իր սիրած գրող Մաքսիմ Գորկու պատվին։

Նկարիչը հնագույն արվեստ էր ուսումնասիրում և փորձում էր իրեն գեղանկարչության գրեթե բոլոր տեսակներում` որպես հիմնական կրեդո ընտրելով մաքուր աբստրակցիոնիզմը։ Գորկին նվաճել է հասարակության ճանաչումը։ Սակայն 1948 թվականին վթարի է ենթարկվել, ինչից հետո վարպետի աջ ձեռքը լրիվ կաթվածահար է եղել։ Նրա ստեղծագործական կյանքի ողբերգությունը լրացուցիչ ծանրացրել են կնոջ մահվան հետ կապված անձնական տառապանքներով։

44 տարեկանում Արշիլ Գորկին մահացել է` ինքնասպանություն գործելով Կոնեկտիկուտի իր արվեստանոցում։

Գլխավոր թեմաներ