00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Կարեն Իգիթյան
Ադրբեջանը շարունակելու է իր զավթողական քաղաքականությունը․Իգիթյան
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դեմոյան. Մարդկությունը դեռևս ամբողջովին չի իմաստավորել ցեղասպանությունը

© АРКАДиректор Музея-института Геноцида армян Айк Демоян
Директор Музея-института Геноцида армян Айк Демоян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանում Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ համաժողովի շրջանակում, կանցկացվի 20-րդ դարի ցեղասպանությունների համեմատական վերլուծություն, կներկայացվի ավելի քան 130 զեկույց։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի– Sputnik. Ցեղասպանության երևույթը մարդկությունը դեռևս ամբողջովին չի իմաստավորել  և հասկացել, չորեքշաբթի  ասել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը։

«Այդ երևույթը մարդկությունը դեռևս ամբողջովին չի իմաստավորել  և հասկացել, և մարդկությունը որոշակի առումով համակերպվել է ցեղասպանությունների եղելության և հետևանքների հետ։ Զանգվածային բռնություններն ու ահաբեկչական գործողությունները, որոնք տեղի են ունենում այսօր աշխարհի տարբեր անկյուններում, տարբեր երկրներում իշխանության գլուխ կանգնած հավակնոտ միլիտարիստների ագրեսիվ հռետորությունները, աղետի այն ազդանշաններն են, որոնք չի կարելի թողնել առանց ուշադրության», – ասել է Դեմոյանը Երևանում Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ համաժողովի բացմանը։

Նրա խոսքերով, հայերը, հրեաները, տուտսիները և բոսնյացիները չեն կարող առերեսվել իրենց ցավին և հիշողությանը, քանի որ` «այն ողջ մարդկության ցավն է և արդիական հարց է, եթե մենք ցանկանում ենք առերես հանդիպել կատարված ողբերգության հետևանքների հետ»։

«Ցեղասպանությունը պատմական հասկացություն չէ։ Այն չի սահմանափակվում իր ժամանակի և տարածության մեջ, քանի որ իր բարդությամբ և հետևանքներով պահանջում է համամարդկային միջամտություն, կանխում և իմաստավորում», – նշել է նա։

Դեմոյանը ընդգծել է, որ Երևանում Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ համաժողովի բացումը խորհրդանշական նշանակություն ունի։

«Այս տարի աշխարհի բազմաթիվ երկրներում նշվող Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը ևս մեկ անգամ ստիպեց մեզ բոլորիս հետադարձ հայացք գցել ոչ միայն հայերի հետ տեղի ունեցած ողբերգությանը, այլև հիշել առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների սարսափազդու դեպքերը, Հոլոքոստն ու Ռուանդուն, ինչպես նաև Բալկանները։ Սրանք 20-րդ դարի սարսափելի դրվագներից էին, ցավոք, ոչ բոլորը», – ավելացրել է նա։

«Այսօր Երևանում հավաքվել է ցեղասպանագետների հարգված միություն, որը մի քանի օր շարունակ կկիսվի կարծիքներով, կքննարկի չարիք և մարդկության ամոթ դարձած ոճրագործությունը, որի անունն է` ցեղասպանություն», – ասել է Դեմոյանը։

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ համաժողովը կտևի մինչև հուլիսի 12-ը։ Համաժողովի հիմնական թեման է` 20-րդ դարի ցեղասպանությունների համեմատական վերլուծությունը, ծրագրված է հենց այդ թեմայով զբաղվող գիտնականների մոտ 130 զեկույց։ Միջոցառմանը կմասնակցեն 180 ցեղասպանության մասնագետներ աշխարհի 35 երկրներից։

Բացման պաշտոնական արարողությունից անմիջապես հետո տեղի կունենան Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության նախագահի ընտրությունները։

Ցեղասպանագետների համաժողովը անցկացվում է երկու տարին մեկ Ցեղասպանության ուսումնասիրողների միջազգային ընկերակցության նախաձեռնությամբ, որը հիմնադրվել է 1994 թվականին։ Այն անկախ կազմակերպություն է, որի նպատակն է ուսումնասիրել ցեղասպանության բնույթը, պատճառները, հետևանքները, ինչպես նաև այն կանխելու միջոցները։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի այն քննադատություններին, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության հարցին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Ավստրիայի, Լյուքսեմբուրգի և Չիլիի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։

Լրահոս
0