00:41 28 հունիսի 2017
Ուղիղ եթեր
Руководитель Центра глобализации и регионального сотрудничества Степан Григорян

Ստեփան Գրիգորյան. այցագիր ստանալու դիմումը հանձնելուց առաջ պետք է լավ ուսումնասիրել դեսպանության պահանջներն ու կանոնները

© Личная страничка в Фейсбуке
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
14 0 0

«Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության» կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը խորհուրդ է տալիս այցագիր ստանալու դիմումը հանձնելուց առաջ լավ ուսումնասիրել դեսպանության պահանջներն ու կանոնները։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Այցագիր ստանալու դիմումը հանձնելուց առաջ լավ կլինի ուսումնասիրել դեսպանության պահանջներն ու կանոնները,  «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում խորհուրդ տվեց «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության» կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։

Արձակուրդային սեզոնով պայմանավորված` շատացել է եվրոպական դեսպանություններ դիմող քաղաքացիների, հետևաբար` մերժումների,  դեսպանությունների և Վիզաների դիմումների ընդունման կենտրոնի աշխատանքից դժգոհ քաղաքացիների թիվը:

Գրիգորյանը նշում է, որ ՀՀ քաղաքացին այս պարագայում ոչնչով պաշտպանված չէ: Նրա համոզմամբ՝ այս հարցի կարգավորման գործում պետք է դեր խաղան համապատասխան կազմակերպությունները, ինչպես նաև իշխանությունները:

«Պետական ինստիտուտները, այնուամենայնիվ, պետք է արձագանքեն, չեմ ասում կոնկրետ  մարդու հետ կապված սկանդալ բարձրացնեն, բայց կրկնվող առանձին երևույթների հետ կապված քննարկումներ անեն»,-ասել է նա:

Նրա կարծիքով` հարկ է օբյեկտիվ լինել ու նշել, որ ցանկացած պետություն իրավունք ունի մերժելու` անգամ, եթե փաստաթղթերն իդեալական են, օրինակ` անվտանգության հետ կապված խնդիրներից ելնելով: «Բայց հաճախ այնպիսի փաստաթղթեր են հանձնվում, որ մի նախադասության մեջ հիսուն սխալ է լինում»,-ընդգծել է բանախոսը:

Ինչ վերաբերում է համեմատաբար նոր կառույցի՝  Վիզաների դիմումների ընդունման կենտրոնի գործունեությանը, որի աշխատանքից ևս դժգոհ են մեր համերկրացիները, ապա Ստեփան Գրիգորյանը հստակեցնում է, որ այդ կենտրոնի հետ աշխատում է ընդամենը երկու դեսպանություն՝ Լիտվան և Հունաստանը: Մնացած դեսպանությունները դիմումներն ընդունում են չմիջնորդավորված: 

«Ես ունեմ մի դիտողություն, նույնիսկ ովքեր շատ լավ կարգավորում են աշխատանքը,  մեծ քանակությամբ դիմումների դեպքում, մանավանդ ամառային և ձմեռային սեզոններին, չեն հասցնում բոլոր գործերն ընդունել և տալ պատասխաններ: Մենք նրանց ասում ենք, որ պարտավոր եք ներդնել ֆինանսներ, ուժեղացնել հյուպատոսարանները, որ, օրինակ, աշխատի ոչ թե մեկ, այլ հինգ պատուհան, և հասցնեն այդ մեծ հոսքը բավարարել: Հակառակ դեպքում՝ վիզաների դյուրացման պայմանագիրը, որը ստորագրել է Հայաստանը, ձևական բնույթ է կրում»,-նկատել է նա:

Քաղաքագետը կարծում է, որ որոշ դեսպանություններ ամբողջ հոգսը գցել են Վիզաների կենտրոնի վրա, արդյունքում՝ կենտրոնը ոչ թե լրացուցիչ գործառույթ  է իրականացնում, այլ սկսում է աշխատել հյուպատոսարանի փոխարեն:

«Սա, մեղմ ասած, չի համապատասխանում վիզաների դյուրացման պայմանագրին: Այդ համաձայնագրով մի շարք կատեգորիաների քաղաքացիներ իրավունք ունի անվճար վիզա ստանալ: Օրինակ՝ լրատվամիջոցների ներկայացուցիչները, ուսանողները, մարզիկները: Փաստորեն, Վիզաների կենտրոնն այս խմբերին ավտոմատ կերպով դուրս է գցում այդ համաձայնագրից»,-նշել է Գրիգորյանը:

Կենտրոնի տնօրենն ընդգծում է, որ ինքը դեմ չէ այդ կենտրոնի գործունեությանը, պարզապես դեմ է, որ այն փոխարինի հյուպատոսարանին:

Գլխավոր թեմաներ