12:28 21 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Футбол. Отборочный турнир ЧЕ 2012. Армения - Россия

Հայաստանն իջել է ՖԻՖԱ–ի ընթացիկ վարկանիշի 89–րդ հորիզոնականը

© Sputnik/ Антон Денисов
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
9 0 0

Հայաստանի հավաքականը սերբերի հետ կիսում է Եվրո 2016–ի ընտրական փուլի առաջին խմբի վերջին տեղը` մեկ միավոր հավաքելով հինգ խաղից հետո

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Հայաստանը զբաղեցնում է ՖԻՖԱ–ի ընթացիկ վարկանիշի 89–րդ տեղը` մեկ ամսում իջնելով միանգամից հինգ կետով։

ՖԻՖԱ–ի կայքի տվյալներով` հայկական հավաքականի մրցակիցները Եվրոպա-2016–ի ընտրական խմբում հետևյալ կերպ են դասավորվել` Պորտուգալիա` 7–րդ տեղ, Դանիա` 24, Սերբիա` 43, Ալբանիա` 36։

ՖՒՖԱ–ի վարկանիշի առաջին տասնյակը 2015 թվականի հուլիսի 9–ի դրությամբ`

1. Արգենտինա;
2. Գերմանիա;
3. Բելգիա;
4. Կոլումբիա;
5. Նիդեռլանդներ;
6. Բրազիլիա;
7. Պորտուգալիա;
8. Ռումինիա;
9. Անգլիա;
10. Ուելս։

Հայաստանի հավաքականը սերբերի հետ կիսում է Եվրո 2016–ի ընտրական փուլի առաջին խմբի վերջին տեղը` մեկ միավոր հավաքելով հինգ խաղից հետո։ Խմբում 12 միավորով առաջատար են պորտուգալացիները, այնուհետև` դանիացիները 10 միավորով և ալբանացիները` 7 միավորով։

Գլխավոր թեմաներ