16:59 19 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Города мира. Венеция

Կկայանա երեկո` նվիրված Վենետիկի Բիենալեում հաղթած հայկական տաղավարին

© Sputnik/ Владимир Вяткин
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
14 0 0

Այս հեղինակավոր հարթակում Հայաստանը ներկայացավ «Հայություն» խորագրով ցուցադրությամբ, որը համադրվել էր միջազգային ճանաչում վայելող համակարգող Ադելինա ֆոն Ֆյուրստենբերգ-Ջուբերյանի կողմից

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 9–Sputnik. Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) ներկայացնում է հատուկ միջոցառում՝ նվիրված Վենետիկի 56-րդ Բիենալեում Հայաստանի Հանրապետության ազգային տաղավարին, որն արժանացավ «Ոսկե առյուծ» հեղինակավոր մրցանակի՝ ազգային լավագույն մասնակցության համար, հաղորդվում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Facebook–ի էջում:

Այս հեղինակավոր հարթակում Հայաստանը ներկայացավ «Հայություն» խորագրով ցուցադրությամբ, որը համադրվել էր միջազգային ճանաչում վայելող համակարգող Ադելինա ֆոն Ֆյուրստենբերգ-Ջուբերյանի կողմից:

Միջոցառման շրջանակներում կցուցադրվի Հայկական տաղավարի մասին պատմող հատուկ փաստագրական ֆիլմ:

Հատուկ խոսքով հանդես կգա Վարդան Կարապետյանը՝ որպես hայկական տաղավարի կոմիսարի ներկայացուցիչ, ինչից հետո Ադելինա ֆոն Ֆյուրստենբերգ-Ջուբերյանը կներկայացնի Ազգային տաղավարի ընդհանուր հայեցակարգը, ինչպես նաև ֆիլմը: Ազգային տաղավարի շրջանակներում ներկայացված արվեստագետներից Արամ Ջիբիլյանը ևս ներկա կգտնվի միջոցառմանը և կկիսվի իր տպավորություններով:

Վենետիկի բիենալեի «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակը մայիսի 9–ին ստացել է Հայաստանի ազգային տաղավարը։ Տաղավարը կոչվում է Armenity, որը անգլիականացված բառ է` վերցված ֆրանսիական «Arménité»–ից, հասկացություն, որով բնորոշում են ցեղասպանությունը վերապրած մարդկանց երեխաներին ու թոռներին։ Նրանք սփռվել են աշխարհով մեկ, սակայն պահպանել են հավատարմությունը ինքնությանը, հայերենին, պատմությանը, մշակույթին և ավանդույթներին։

Տաղավարի համակարգող, շվեյցարահայ Ադելինա ֆոն Ֆյուրստենբերգ–Ջուբերյանը արվեստագիտական աշխատանքի մեծ փորձ ունի։ Նա կազմակերպել է Էնդի Ուորհոլի, Ջոն Քեյջի, Լորա Անդերսոնի, Ֆիլիպ Գլասի, Մարինա Աբրամովիչի, Ռոբերտ Ուիլսոնի ցուցահանդեսներն ու ցուցադրությունները։

1993թ.–ին Վենետիկի բիենալեում նա է եղել իտալական և ռուսական տաղավարների համահամակարգողը։ Ռուսաստանն այդ ժամանակ ներկայացնում էր Իլյա Կաբակովը։

Ադելինա ֆոն Ֆյուրստենբերգ–Ջուբերյանը ցուցադրության համար ընտրել էր Լիբանանում, ԱՄՆ–ում, Կանադայում, Եգիպտոսում, Ֆրանսիայում, Թուրքիայում, Իրանում, Հունաստանում բնակվող հայ նկարիչների աշխատանքները։

Նրանց ստեղծագործություններում արտացոլված են ոչ միայն Հայաստանի, այլ նաև այն երկրի մշակույթն ու ավանդույթները, որը նրանց համար հարազատ բնօրրան է դարձել։

Գլխավոր թեմաներ