01:27 20 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
Акция протеста против подорожания электроэнергии в Ереване

Շուրջ հարյուր մարդ սպասում է Երևանում «Լուսավորիչ հանրահավաքի» կազմակերպիչներին

© Sputnik/ Асатур Есаянц
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
14 0 0

Այս պահին ներկա մարդիկ հավաքվում են ծառերի ստվերում և զրուցում են մինչև հանրահավաքը սկսվելը

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 9–Sputnik. Շուրջ հարյուր մարդ հավաքվել է Երևանի Ազատության հրապարակում, որտեղ ժամը 19։00–ին պետք է սկսվեր «Լուսավորիչ հանրահավաք», որի մասին նախօրոք հայտարարել էին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ շարժման կազմակերպիչները, հաղորդում է Sputnik–ի թղթակիցը։

Ներկա պահին մարդիկ հավաքվում են ծառերի ստվերում և զրուցում են մինչև հանրավաքը սկսվելը։

Կազմակերպիչները դեռ չկան, Ազատության հրապարակում հավաքվածների թվում են «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը և «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը։

Ազատության հրապարակում հերթապահում են ոստիկանության ուժեղացված ջոկատներ։

Ազատության հրապարակում կյանքն ընթանում է իր հունով. երևում են աշխատանքային օրից հետո զբոսնող մարդիկ, այդ թվում` ծնողներ երեխաների հետ, իսկ շրջակայքում գտնվող սրճարանները լի են այցելուներով։

Հունիսի կեսին Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում ընդունեց 16 տոկոսով բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը, ընդ որում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իր հայտում մտադիր էր սակագինը բարձրացնել 40,8 տոկոսով։ Այս ամենը հանգեցրեց բողոքի ակցիայի, որը սկսվեց Երևանում հունիսի 19–ին և հունիսի 22–ին վերածվեց քայլերթի դեպի նախագահի նստավայր` Մարշալ Բաղրամյան պողոտա։

Հունիսի 23–ի գիշերը ոստիկանները հատուկ տեխնիկայի կիրառմամբ ցրեցին ցուցարարներին։ Ոստիկանական բաժանմունքներ տեղափոխվեց գրեթե 240 մարդ, այդ թվում` լրագրողներ։ 25 մարդ դիմեց բուժօգնության։

Օրերս հայկական իշխանություններն առաջարկեցին իրականացնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աուդիտ, իսկ այդ ժամանակահատվածում իշխանությունները կսուբսիդավորեն բարձրացված սակագները։ Դրանից հետո ցուցարարների շարքերը պառակտվեցին, նրանց մի մասը հայտարարեց, որ պատրաստ է դադարեցնել ակցիաները։ Իսկ ցուցարարների մյուս մասը մնաց Բաղրամյան պողոտայում` մեղադրելով առաջին խմբին դավաճանության մեջ։ —0-

Գլխավոր թեմաներ