00:07 21 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Акция протеста в Ереване

Ոստիկանությունը չի խոչընդոտի Ազատության հրապարակում խաղաղ ցույցի անցկացմանը

© Sputnik/ Асатур Есаянц
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
2 0 0

Երևանի Ազատության հրապարակում մի քանի տասնյակ մարդիկ են հավաքել, որոնք սպասում են էլեկտրաէներգիայի սակագնի աճի դեմ հանրահավաքի կազմակերպիչներին

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 9–Sputnik. Ոստիկանությունը ոչ մի գործողություն չի ձեռնարկի, եթե «Լուսավորիչ հանրահավաքի» մասնակիցները մնան Ազատության հրապարակում, հայտարարել է Երևանի ոստիկանապետի տեղակալ Վալերի Օսիպյանը։

Ինչպես հաղորդում է Sputnik–ի թղթակիցը, ներկա պահին շուրջ հարյուր մարդիկ են հավաքվել Ազատության հրապարակում, որոնք սպասում են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույցի կազմակերպիչներին։

«Չնայած,  հանրահավաքն օրինական չէ, այն կրում է խաղաղ բնույթ»,– ասաց Օսիպյանը։

Երևանի ոստիկանապետի տեղակալը հավելեց, որ ոստիկանությունը թույլ չի տա, որպեսզի ցուցարարները երթ կազմակերպելու փորձեր ձեռնարկեն և խախտեն ճանապարհային երթևեկությունը։

Հունիսի կեսին Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում ընդունեց 16 տոկոսով բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը, ընդ որում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իր հայտում մտադիր էր սակագինը բարձրացնել 40,8 տոկոսով։ Այս ամենը հանգեցրեց բողոքի ակցիայի, որը սկսվեց Երևանում հունիսի 19–ին և հունիսի 22–ին վերածվեց քայլերթի դեպի նախագահի նստավայր` Մարշալ Բաղրամյան պողոտա։

Հունիսի 23–ի գիշերը ոստիկանները հատուկ տեխնիկայի կիրառմամբ ցրեցին ցուցարարներին։ Ոստիկանական բաժանմունքներ տեղափոխվեց գրեթե 240 մարդ, այդ թվում` լրագրողներ։ 25 մարդ դիմեց բուժօգնության։

Օրերս հայկական իշխանություններն առաջարկեցին իրականացնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աուդիտ, իսկ այդ ժամանակահատվածում իշխանությունները կսուբսիդավորեն բարձրացված սակագները։ Դրանից հետո ցուցարարների շարքերը պառակտվեցին, նրանց մի մասը հայտարարեց, որ պատրաստ է դադարեցնել ակցիաները։ Իսկ ցուցարարների մյուս մասը մնաց Բաղրամյան պողոտայում` մեղադրելով առաջին խմբին դավաճանության մեջ։ —0-

Գլխավոր թեմաներ