05:02 18 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
Города мира. Ереван

Երևանում ոռոգումն իրականացվում է երկհերթ աշխատանքային ժամանակացույցով

© Sputnik/ Владимир Федоренко
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
3 0 0

Կանաչապատ տարածքներում հրդեհների հավանականությունը նվազագույնի հասցնելու նպատակով Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ՏԿԱԻ նախարարության աշխատակիցների ուժերով հերթապահություն է սահմանվել:

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 9–Sputnik. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ընդհանուր օգտագործման տարածքներն այս օրերին հնձվում և ոռոգվում են մինչև կեսգիշեր՝ երկհերթ աշխատանքային ժամանակացույցով, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Վերջին տարիներին մայրաքաղաքի ոռոգման համակարգերի երկարությունն ավելանում  է տարեկան ավելի քան 20 կիլոմետրով: Շենգավիթ, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների առանձին հատվածների ոռոգումը կազմակերպվում է 4 խորքային հորերից մատակարարվող ստորգետնյա ջրերով:

Կանաչապատ տարածքներում հրդեհների հավանականությունը նվազագույնի հասցնելու նպատակով Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների  և ՀՀ ՏԿԱԻ նախարարության աշխատակիցների ուժերով հերերթապահություն է սահմանվել:

«Հարկ է նշել, որ չոր խոտը ևս հեռացվում է միայն հնձելուց հետո, քանի որ, ինչպես բնապահպանական տեսակետից, այնպես էլ՝ շոգ եղանակով պայմանավորված, խոտն այրելն արգելվում է:  Կանաչապատ տարածքներում խոտհունձ կազմակերպելու անհրաժեշտության մասին իրազեկվել են համապատասխան տարածքների, այգիների ու պուրակների  սեփականատերերը, վարձակալները:  Հրդեհների կանխման, առանձին դեպքերում նաև կրակի մեկուսացման աշխատանքներում  Երևանի քաղաքապետարանին նյութատեխնիկական միջոցներով և մարդկանցով օժանդակում է ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը»,– նշվում է հաղորդագրությունում:

Գլխավոր թեմաներ