00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ակտիվիստ. Պայքարը կշարունակվի մինչև արդարության հասնելը

© Sputnik / Асатур Есаянцмитинг на площади свободы в Ереване
митинг на площади свободы в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ շարժման կազմակերպիչներից մեկը` Դավիթ Սանասարյանը հայտարարեց, որ անհրաժեշտ է շարունակել քաղաքացիների իրավունքների պահպանման և բարեկեցիկ կյանքի համար մղվող պայքարը։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի– Sputnik. Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ շարժման կազմակերպիչներից մեկը` Դավիթ Սանասարյանը հինգշաբթի Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ իրենց պայքարը կշարունակվի մինչև Հայաստանի քաղաքացիները չհասնեն արդարության։

«Մենք պետք է պայքարենք, այլ ելք չկա։ Ոչ ոք մեզ չի նվիրի մեր իրավունքներն ու բարեկեցիկ կյանքը, մենք կհասնենք այդ ամենին երկարատև պայքարի արդյունքում», – ասաց նա։

Միաժամանակ Սանասարյանն ընդգծեց, որ իրենց պահանջները նույնն են, և շարժման մասնակիցները սպասում են, որպեսզի իշխանությունները դրանք անհապաղ կատարեն։

«Մենք պահանջում ենք չեղարկել էլեկտրաէներգիայի թանկացման մասին կարգավորող հանձնաժողովի հակասոցիալական որոշումը, վերանայել նախորդ տարվա սակագինը` նվազման միտումով, ինչպես նաև պատժել ոստիկաններին, ովքեր հունիսի 23–ին խաղաղ ակցիան ցրելու և հուլիսի 6–ին Բաղրամյան պողոտան բացելու ժամանակ անօրինական կերպով բռնություն են գործադրել խաղաղ քաղաքացիների և ԶԼՄ–ների ներկյացուցիչների նկատմամբ։ Մենք կպայքարենք այնքան, որքան կպահանջվի` անխտիր բոլոր պահանջների ամբողջական կատարմանը հասնելու համար»,  – ասաց նա։

Հայտարարելով, որ Հայաստանն իրավունք ունի  ինքնուրույն որոշել իր ներկա և ապագա խնդիրները` Սանասարյանը նշեց, որ երկիրը պետք է իր արժանի տեղը գտնի քաղաքակիրթ երկրների շրջանում։

Նա դիմեց նաև արտերկրում բնակվող հայրենակիցներին` կոչ անելով համախմբվել ընդհանուր պայքարի համար և օգնել հզոր և ազատ հայրենիք կառուցելու գործում։

«Մեր միակ ելքը համերաշխությունն է, մենք ունենք օրինակներ, երբ հայ ժողովուրդը կարողացավ համախմբվել և հաղթել։ Եթե մենք չհամախմբվենք և չպահանջենք արժանավայել կյանք մեր քաղաքացիների համար, ապա առաջիկա տարիներին ժողովրդի վիճակը կմնա նույնը, կավելանա արտագաղթը», – ասաց Սանասարյանը։

Շուրջ հարյուր մարդ է հավաքվել այս պահին Ազատության հրապարակում անցկացվող «Լուսավորիչ» հանրահավաքին։

Ավելի վաղ ցուցարարները ձեռնպահ էին մնում քաղաքական կոչերից` շեշտադրելով միայն ակցիայի սոցիալական բնույթը։ Սանասարյանին աջակցեցին քիչ թվով ցուցարարներ, մնացածը ոչ մի կերպ չարձագանքեցին ակտիվիստի ելույթին։

ՀԾԿՀ–ն հունիսի 17–ին որոշում ընդունեց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին։ Ըստ որոշման` օգոստոսի 1–ից սակագինը 1 կՎտ/ժ–ի դիմաց կբարձրանա 6,93 դրամով (մոտ 16,7 տոկոսով)։ Ընդ որում` ՀԷՑ–ն իր հայտում առաջարկում էր սակագինը բարձրացնել 40,8 տոկոսով։

ՀՀ ոստիկանությունը երկուշաբթի բացել է Բաղրամյան պողոտան, որը ցուցարարները փակել էին հունիսի 22–ից։ Ոստիկանները, չկիրառելով ֆիզիկական ուժ, տեղափոխեցին ցուցարարներին պողոտայից, ինչից հետո տրանսպորտի երթևեկությունը վերականգնվեց։ 46 մարդ տեղափոխվեց ոստիկանական բաժանմունք, սակայն շուտով նրանց բոլորին ազատ արձակեցին։

Լրահոս
0