00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը մեծ կարևորություն է տալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեությանը մշակութային արժեքների պահպանության հարցում

© Sputnik / А. Экекян / Անցնել մեդիապահոցЦерковь Святой Гаяне в Эчмиадзине
Церковь Святой Гаяне в Эчмиадзине - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ մշակույթի նախարարի խոսքով` Հայաստանն ամեն ինչ անում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական և համաշխարհային ժառանգության ցանկերը հայկական ավանդական մշակույթի տարրերով համալրելու ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 10– Sputnik. Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այսօր հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով օգնական Ալֆրեդո Պերես դ՚ Արմինիանի հետ, հաղորդում է Հայաստանի մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը:

Նախարարը շնորհակալություն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի 70-ամյակի շրջա¬նակներում «Մշակու¬թա¬յին քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար. Մշա¬կույթի դերը «Ետ-2015 թ. զարգացման օրակարգում» 3-րդ միջազգային խորհր¬դա¬ժողովին մասնակցելու հրավերն ըն¬դունելու համար։

Կարևորելով համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ՝ Հասմիկ Պողոսյանն ընդգծել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կազմակերպություն է, որն այս արագ փոփոխվող աշխարհում կարևորագույն առաքելություն է իրականացնում՝ մշակույթի և կրթության, ազատ արտահայտման իրավունքի  պահպանման գործում։

«Հայաստանը մեծ կարևորություն է տալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեությանը մշակութային արժեքների պահպանության հարցում։  Այս այցով դուք հնարավորություն կունենաք ճանաչելու մեր երկիրը, մեր մշակույթը, և հետագայում մեր համագործակցությունն ավելի ակտիվ կլինի»,- նշել է Հասմիկ Պողոսյանը՝ ընդգծելով, որ մերօրյա աշխարհում անգերագնահատելի է մշակույթի դերն ու նշանակությունը։

«Ներկայում Սիրիայում ոչնչացվում են հուշարձաններ, այդ թվում՝ նաև հայկական։ Եվ մենք  հավասարապես մտահոգվում ենք բոլոր հուշարձանների ճակատագրով։ Վստահ եղեք, որ Հայաստանը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները` զինված ընդհարումների դեպքում մշակութային արժեքների ապօրինի ներմուծման, արտահանման և սեփականության իրավունքի փոխանցման արգելումն ու կանխումն ապահովելու նպատակով»,- նշել է Հասմիկ Պողոսյանը՝ հավելելով, որ ամեն դեպքում ինքը լավատես է, քանի որ ոչ մեկին դեռևս չի հաջողվել ավերել մշակութային աշխարհը։

Ալֆրեդո Պերես դ՚ Արմինիանի խոսքով՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն երկու գաղափարի կողմնակից է՝ միացյալ համերաշխ աշխարհի և միևնույն ժամանակ մշակութային բազմազանության և բազմաքանակության.

«Մշակույթը բազմաբովանդակ երևույթ է, և ինչպես «Ետ-2015 թ. զարգացման օրակարգում» է նշվում, մշակույթի պահպանման և բազմազանության համար կարևոր է մշակութային ինքնության գիտակցումը: Ցավալի է, որ հազարամյակի նպատակների ցանկում (Millenium Development Goals) մշակույթին պատշաճ ուշադրություն չեն դարձրել և շեշտը դրել են հիմնականում տնտեսական զարգացման վրա»,- նշել է Ալֆրեդո Պերես դ՚ Արմինիանը:

«Շատ կարևոր է մշակույթի զարգացումը. հասարակության մտավոր զարգացումը մեր ապագան է, աշխարհի վաղվա քաղաքացին է, ինտելեկտուալ մարդը, ով չի կործանելու աշխարհը»,- ասել  է Հասմիկ Պողոսյանը և հավելել, որ հարյուրամյակներ ի վեր Հայաստանը չի ունեցել պետականություն, սակայն զարգացել է այն հայ անհատների շնորհիվ, ովքեր ինտեգրվելով եվրոպական մշակույթի մեջ՝ զարգացրել են այն։

«Մենք բազմաթիվ մշակույթներից մեկն ենք և այդ իրավահավասարության սկզբունքները շատ կարևոր են մեզ համար: Դրա ապացույցները շատ են մեր երկրում՝  հրեական գերեզմանը, Կապույտ մզկիթը, թուրքմենական դամբարանը և այլն»,- նշել է Հասմիկ Պողոսյանը:

ՀՀ մշակույթի նախարարի խոսքով` Հայաստանն ամեն ինչ անում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական և համաշխարհային ժառանգության ցանկերը հայկական ավանդական մշակույթի տարրերով համալրելու ուղղությամբ։

«Մեր երկիրը գեղեցիկ է, հիանալի, ջերմ, արևոտ։ Ով մեկ անգամ այցելում է, հետո մշտապես ցանկություն է ունենում վերադառնալու»,- եզրափակել է Հասմիկ Պողոսյանը։

Հանդիպման ավարտին Հասմիկ Պողոսյանը Ալֆրեդո Պերես դ՚ Արմինիանին նվիրել է  հայկական դուդուկ և Թորոս Ռոսլինին նվիրված հուշադրամ։

Ալֆրեդո Պերես դ՚ Արմինիանը շնորհակալություն է հայտնել հրավերի, համագործակցության և ցուցաբերած մեծ պատրաստակամության համար և խոստացել կրկին վերադառնալ։

Լրահոս
0