08:47 28 մայիսի 2017
Ուղիղ եթեր
Ереван

Հայաստանում մեկնարկել է «Սփյուռք 2015» ամառային դպրոցը

© Sputnik/
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
12 0 0

Ինչպես հայտնել է Երևանի պետական համալսարանի համակարգող Կամո Աթայանը, ամառային դպրոցին մասնակցելու հայտերի քանակի ավելացումը վկայում է, որ այն պահանջված է հայկական սպյուռքի կողմից։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի– Sputnik. 17 պետություններից շուրջ 140 մարդ մասնակցում են «Սփյուռք 2015» ամառային դպրոցին, որը ուրբաթ մեկնարկել է Հայաստանում։

«Ամառային դպրոցը կգործի մի շարք ուղղություններով, մասնավորապես, կանցկացվեն հայոց լեզվի արագացված ուսուցում, սփյուռքից հայոց լեզվի ուսուցիչների և կրթության ոլորտի մասնագետների վերապատրաստում, ուսումնական դասընթացներ սփյուռքի լրագրողների, երգի ու պարի ուսուցիչների, պարարվեստի մասնագետների, երիտասարդ առաջնորդների համար», – ասել է լրագրողներին ԵՊՀ համակարգող Կամո Աթայանը։

Ամառային ճամբարի փակումը տեղի կունենա օգոստոսի 1-ին։

«Մեր փորձը ցույց է տալիս, որ ամառային դպրոցը պահանջված է։ Տարեցտարի մենք ավելի շատ մասնակցության հայտեր ենք ստանում։ Այս միջոցառումը կնպաստի սփյուռքում հայկական ինքնության պահպանմանը», – ասել է Աթայանը։

Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն, իր հերթին նշել է, որ հատուկ կարևորություն է տրվում հայոց լեզվի` ինչպես արևմտահայերենի, այնպես էլ արևելահայերենի ուսումնասիրմանը։

«Մեծ նշանակություն ունի ուսուցիչների, ինչպես նաև լրագրողների և առաջնորդների վերապատրաստման ծրագիրը։ Դժվար է պատմել հայրենիքի մասին` այնտեղ չլինելով։ Ամառային ճամբարը նաև դարձել է կարևոր նշանակություն ունեցող դպրոց` փորձի փախանակման առումով», – ասել է Հակոբյանը։

Նա նշել է, որ դպրոցի մասնակիցները հնարավորություն ունեն ոչ միայն այցելել Հայաստանի տեսարժան վայրերը, այլև հանդիպել ԱԺ, նախագահական ապարատի պաշտոնատար անձանց հետ, շփվել մամուլի հետ։

«Այս ամենը նպաստում է Հայրենիքի հետ կապի ամրապնդմանը», – նշել է Հակոբյանը։

«Սփյուռք» ամառային դպրոցը Հայաստանում անցկացվում է 2012 թվականից։

Գլխավոր թեմաներ