21:25 27 հունիսի 2017
Ուղիղ եթեր
Армянский национальный танец кочари

Կաժոյան. Հնարավոր է` «քոչարի» պարը մինչև տարեվերջ ներառվի ՅՈւՆԵՍԿՕ–ի ցանկում

© Hushardzan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
1520 0 0

Թամանյանի 89–րդ կարմրադրոշ հրաձգային դիվիզիայի ռազմիկները հենց այս պարն են պարել 1945 թ.–ին Բեռլինը գրավելուց հետո

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի–Sputnik. Հայաստանն ակնկալում է, որ ՅՈւՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում «քոչարի» հայկական ազգային պարը ներառելու հայտի մասին որոշումը կընդունվի մինչև այս տարվա վերջ, հայտարարեց Հայաստանում ՅՈւՆԵՍԿՕ–ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանը։

«Հայաստանը 2015 թ.–ին հայտ է ներկայացրել ՅՈւՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում «քոչարի» պարն ընդգրկելու մասին։ Քննարկումն ու հայտի հնարավոր հաստատումը նախատեսված է այս տարվա նոյեմբերի 30–ից մինչև դեկտեմբերի 2–ն ընկած ժամանակահատվածում», – շաբաթ օրն ասաց Կաժոյանը Երևանում անցկացվող ՅՈւՆԵՍԿՕ–ի հիմնադրման 70–ամյակին նվիրված համաժողովում։

«Քոչարի» հայտնի հայկական պարը ազգային մշակույթի կարևոր տարրերից մեկն է, այն արտահայտում է ազգային կոլորիտի ողջ հարստությունը։ Թամանյանի 89–րդ կարմրադրոշ հրաձգային դիվիզիայի ռազմիկները Ռեյխստագի պատերի մոտ հենց այս պարն են պարել 1945 թ.–ին Բեռլինը գրավելուց հետո։

Ավելի վաղ ՅՈւՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառվել են դուդուկ հայկական երաժշտական գործիքի վրա կատարումը (2008 թ.), հայկական խաչքարերի ստեղծման վարպետությունը (2010 թ.) և «Սասունցի Դավիթ» հայկական էպոսը (2012 թ.)։

Գլխավոր թեմաներ