08:46 28 մայիսի 2017
Ուղիղ եթեր
Мэр Еревана Тарон Маркарян

Երևանի քաղաքապետը պաշտոնական այցով մեկնել է Մարսել

© Сайт мэрии Еревана
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան (26)
2 0 0

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը, Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի հրավերով, մեկնել է Մարսել՝ մասնակցելու Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ կազմակերպված միջոցառումներին:

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 13- Sputnik. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը, Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի հրավերով, մեկնել է Մարսել՝ մասնակցելու Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ կազմակերպված միջոցառումներին, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:


Պաշտոնական այցի շրջանակում նախատեսվում է Երևանի քաղաքապետի հանդիպումը Մարսելի իր գործընկերոջ հետ: Նախատեսվում են նաև մի շարք հանդիպումներ տեղի գործարար շրջանակների, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչների և հայկական կազմակերպությունների հետ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը` որպես պատվավոր հյուր, Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի հետ միասին ներկա կգտնվի նաև Ֆրանսիայի Ազգային տոնի առիթով կազմակերպված զինվորական շքերթին:

թեմա:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան (26)

Գլխավոր թեմաներ