21:15 27 հունիսի 2017
Ուղիղ եթեր
Города мира. Ереван

ԱԻՆ. Արարատյան դաշտավայրում և Սյունիքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգություն

© Sputnik/ Владимир Федоренко
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
6 0 0

Հանրապետության տարածքում հուլիսի 13-ին շրջանների զգալի մասում, 14-17-ին հյուսիսային առանձին շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 13- Sputnik. Հանրապետության տարածքում հուլիսի 13-ին շրջանների զգալի մասում, 14-17-ին հյուսիսային առանձին շրջաններում, գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում`15-20մ/վրկ. արագությամբ, հաղորդում է ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը։


Ըստ կանխատեսման` քամին կլինի հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 13-ին կնվազի 1-2, 14-15-ին կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև նույնքան կնվազի:

Երևանում հուլիսի 13-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: 14-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ:

Գլխավոր թեմաներ