23:08 19 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Предвыборная агитация перед парламентскими выборами в Турции

Փորձագետ. Թուրքիայում հավանական են, և կոալիցիոն կառավարության ձևավորումը, և նոր ընտրությունների անցկացումը

© Sputnik/ Дмитрий Виноградов
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
4 0 0

Թուրքագետի խոսքով՝ կոալիցիոն կառավարություն ձևավորելու դեպքում Թուրքիայում առաջին հերթին թուլանալու է մոնոլիտ իշխանութունը, այսինքն՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության հաղթարշավը:

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Թուրքիայում բավական մեծ են և կոալիցիոն կառավարություն ձևավորելու, և նոր ընտրություններ նշանակելու հավանականությունները: Կառավարության ձևավորման ուշացման պատճառն այն է, որ իշխող կուսակցությունը չի կողմնորոշվում՝ գնալ նոր ընտրությունների, թե կոալիցիոն կառավարություն ձևավորել, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանին հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Թուրքագետի խոսքով՝ Թուրքիան այժմ բարդ երկընտրանքի առջև է կանգնած: Կոալիցիոն կառավարություն ձևավորելու դեպքում, ըստ նրա, Թուրքիայում առաջին հերթին թուլանալու է մոնոլիտ իշխանութունը, այսինքն՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության հաղթարշավը: «Այդ ուժի համար, իսկապես շատ բարդ է, քանի որ կոալիցիոն կառավարություն կազմելու դեպքում՝ զգալիորեն թուլանալու են նրա լծակները, խորանալու է ճգնաժամը, քանի որ կոալիցիոն կառավարությունները Թուրքիայում նույնականացվում են ճգնաժամի հետ, և շատ հաճախ կոալիցիոն կառավարությունների մաս են կազմում գաղափարապես իրար խորթ ուժերը, ինչն էլ անմիջապես առաջ է բերում ճգնաժամ»,-պարզաբանել է նա: Բանախոսը նկատել է նաև, որ նոր ընտրություններ անցկացնելու պարագայում էլ իշխող կուսակցությունը կարող է ոչ թե ավելացնել իր քվեները, այլ եղածն էլ կորցնել:

«Ամեն դեպքում, ցանկացած լուծում իշխող կուսակցության համար լինելու է զիջումային: Կուսակցության պատմության ընթացքում Էրդողանը սովորել է տանել միանձնյա հաղթանակներ:  Փաստորեն, առաջին անգամ է, որ Էրդողանը և նրա գլխավորած քաղաքական ուժը բախվում են նման խնդրի: 2002-ից ի վեր «Արդարություն և զարգացում» —ը միանձնյա կառավարություն է ձևավորել»,-նշել է նա:

Կառավարության ձևավորման ժամկետի ուշացումը Ռուբեն Մելքոնյանն օրինաչափ է համարում: «Ուշացումն ինչ-որ տեղ էլ բացատրվում է նրանով, որ տարբեր քաղաքական ուժերի հետ տեղի են ունենում կուլիսային բանակցություններ, քննարկումներ: Իշխող կուսակցությունը փորձում է այս նոր իրողությանը հաշտվել և գտնել լուծումներ»,-ասել է բանախոսը:

Հնարավոր նոր իրողություններից թուրքագետն առանձնացնում է ներկառավարական տարաձայնությունները, ճգնաժամերը, ինչը երկրի պետական համակարգի համար ստեղծելու է որոշակի թուլություն: «Կոալիցիոն կառավարություն դեպքում, կարծում եմ, որոշակի երևույթներ ավելի են սրվելու, մասնավորապես, եթե կոալիցիան ձևավորվի «Արդարություն և զարգացում» և «Ազգայնական շարժում» կուսակցությունների միջև, ապա Թուրքիայի քաղաքականության մեջ ավելի են շեշտվելու ազգայնամոլական նրբերանգները և տարրերը»,-նկատել է նա:

Ներկայում Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ նկատվում է որոշակի դադար, քանի որ առաջնային պլան են մղվել ներքաղաքական խնդիրները, բացի դրանից, թուրքագետի համոզմամբ, արտաքին քաղաքականության որոշ զարգացումներ և սրբագրումներ կախված են լինելու կառավարության ձեւավորման բնույթից: «Ներկայացված ուժերը բազմիցս քննադատել են Թուրքիայի արտաքին քաղաքականությունը, հետևաբար՝ մաս կազմելով կոալիցիոն կառավարությանը, նրանք ներկայացնում են իրենց որոշակի նախապայմանները: Այնպես որ, այս անորոշությունը նախ կերկարաձգի Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ վակումի շրջանը, այնուհետեւ կարվեն որոշակի սրբագրումներ»,-եզրակացրել է Ռուբեն Մելքոնյանը:

Գլխավոր թեմաներ