21:04 20 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
Армянские десантники на параде на площади Республики в Ереване

Հայաստանի պատվիրակությունը կմասնակցի ԱՊՀ բանակների ռազմասպորտային խաղերին

© ARKA
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
11 0 0

Մրցումներում նախատեսվում է ԶՈՒ մարզիկների մասնակցություն հինգ երկրներից` Ռուսաստան, Հայաստան, Բելառուս, Ղրղըզստան և Ղազախստան։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Հայկական պատվիրակությունը կմասնակցի ԱՊՀ երկրների բարեկամական բանակների առաջին ռազմասպորտային խաղերին, որոնք տեղի կունենան հուլիսի 24-ից մինչև օգոստոսի 1-ը բանակի գեներալ Մարգելովի անվան Բանակի կենտրոնական մարզական ակումբի և Ռյազանի բարձրագույն օդադեսանտային հրամանատարության ուսումնարանի բազայի հիման վրա, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը։

Խաղերի անցկացման մասին որոշումը ընդունվել է ԱՊՀ մասնակից պետությունների նախարարների խորհրդի նիստում, ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավար,  բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի նախագահությամբ։

Մոսկվա մրցումներին մասնակցելու համար կժամանեն հինգ երկրների` Ռուսաստան, Հայաստան, Բելառուս, Ղրղըզստան և Ղազախստան, զինված ուժերի ուժեղագույն մարզիկները։

Զորքերի տեսակների, ռազմական օկրուգների և ռազմական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները խաղերի ընթացքում  կբացահայտեն լավագույններին` ռազմական բազմամարտում, սպայական եռամարտում, բանակային ձեռնամարտում, կշռաքարային երկամարտում, տաբելային զենքից հրաձգության և հրամանատարական մեկնարկների մեջ։  

Գլխավոր թեմաներ