17:57 18 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
здание правительство Армении на площади Республики в Ереване

Կառավարությունում քննարկվել է Անկախության օրվա հոբելյանական միջոցառումների ծրագիրը

Sputnik / Асатур Есаянц
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
250 0 0

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է նիստի ընթացքում ներկայացված առաջարկությունների հիման վրա կազմել տոնական միջոցառումների վերջնական ծրագիրը և այն ներկայացնել հանձնաժողովի հաստատմանը

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 14– Sputnik. Հայաստանի կառավարությունում տեղի է ունեցել Անկախության տոնին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողովի նիստը, որը վարել է վարչապետ, հանձնաժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, հաղորդում է Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը:

Նիստում քննարկվել է Անկախության 24-րդ տարեդարձի առթիվ կազմակերպվելիք հոբելյանական միջոցառումների ծրագրի նախագիծը:

Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, որի ընթացքում ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարները ներկայացրել են իրականացվելիք տոնական միջոցառումների ցանկը:

Վարչապետ Աբրահամյանը հանձնարարել է նիստի ընթացքում ներկայացված առաջարկությունների հիման վրա կազմել տոնական միջոցառումների վերջնական ծրագիրը և այն ներկայացնել հանձնաժողովի հաստատմանը:

2015թ.–ի սեպտեմբերի 21–ին հայ ժողովուրդը տոնելու է երկրի անկախության 24–րդ տարեդարձը։ 1991թ.–ի նույն օրը հանրապետության Գերագույն խորհրդի որոշմամբ անկախ պետություն ստեղծելու մասին հանրաքվե է անցկացվել։


Անկախության հռչակման օգտին է քվեարկել քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների շուրջ 99 տոկոսը։ Պաշտոնապես խորհրդարանն անկախությունը հռչակել է սեպտեմբերի 23–ին։

Գլխավոր թեմաներ