00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գլխավոր դատախազություն շարժվող երթի մասնակիցները փակել են Մաշտոցի պողոտան

© Sputnik / Асатур ЕсаянцПротестующие против подорожания электроэнергии
Протестующие против подорожания электроэнергии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մենք գնում ենք Գլխավոր դատախազության շենքի մոտ, որպեսզի պատիժ պահանջենք այն ոստիկանների համար, որոնք հակաօրինական գործողություններ են կատարել ցուցարարների նկատմամբ, հայտարարեց «Ո′չ թալանին» շարժման համակարգողներից մեկը` Սոֆյա Հովսեփյանը։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի– Sputnik. «Ո′չ թալանին» քաղաքացիական շարժման ակտիվիստները, որի մասնակիցներն արդեն շուրջ մեկ ամիս բողոքում են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ, երեքշաբթի երթ են կազմակերպել դեպի Գլխավոր դատախազության շենք և ճանապարհին փակել Մաշտոցի պողոտան, հաղորդում է Sputnik–ի թղթակիցը։

Այս պահին մի քանի տասնյակ մարդիկ կանգնած են Մաշտոցի պողոտայում, նրանք մտադիր ենք շարժվել Ամիրյան փողոցով դեպի Գլխավոր դատախազության շենք։ Երթը սկսվել է Ազնավուրի հրապարակից, որտեղ գտնվում են «Մոսկվա» կինոթատրոնն ու Royal Tulip Yerevan հյուրանոցը։ Այնտեղ բնակվում են «Ոսկե ծիրան 2015» երևանյան հեղինակավոր միջազգային կինոփառատոնի կազմակերպիչներն ու հյուրերը։

«Մենք կշարժվենք դեպի Գլխավոր դատախազության շենք, որպեսզի պատիժ պահանջենք այն ոստիկանների համար, որոնք անօրինական գործողություններ են կատարել ցուցարարների նկատմամբ», – Sputnik–ի թղթակցին հայտարարեց «Ո′չ թալանին» շարժման համակարգողներից մեկը` Սոֆյա Հովսեփյանը։

Շարժման համակարգողները հավաքվածներին բաժանում են այն ոստիկանների լուսանկարները, որոնք հունիսի 23–ին մասնակցել են ցույցը ցրելուն, իսկ հուլիսի 6–ին` Բաղրամյան պողոտայում բարիկադների վերացմանը։

Նախօրեին ոստիկանությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ Բաղրամյանի պողոտայում ցուցարարներին ցրելու ժամանակ խախտումներ թույլ տված ոստիկաններին կարգապահական տույժեր են հայտարարվել։ Սակայն քաղաքացիական շարժման ակտիվիստներն ավելի կոշտ պատիժ են պահանջում։

ՀԾԿՀ–ն հունիսի 17–ին որոշում ընդունեց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին։ Ըստ որոշման` օգոստոսի 1–ից սակագինը 1 կՎտ/ժ–ի դիմաց կբարձրանա 6,93 դրամով (մոտ 16,7 տոկոսով)։ Ընդ որում` ՀԷՑ–ն իր հայտում առաջարկում էր սակագինը բարձրացնել 40,8 տոկոսով։ Դա Երևանում բողոքի ակցիայի պատճառ է դարձել, որը սկսվել է Երևանում հունիսի 19–ից և հունիսի 22–ի երեկոյան վերածվել է երթի դեպի նախագահի նստավայր Բաղրամյանի պողոտայում։

Հունիսի 23–ի լույս գիշերը ոստիկանները հատուկ տեխնիկայի կիրառմամբ ցրել են ցուցարարներին։ Գրեթե 240 մարդ, այդ թվում` լրագրողներ, բերման են ենթարկվել ոստիկանության բաժիններ, 25 մարդ դիմել է բուժօգնության։

Ակցիան վերսկսվել է նույն օրվա երեկոյան, ցույցերը բացառապես խաղաղ բնույթ են կրում։ Ակտիվիստները պահանջում են չեղյալ հայտարարել էլեկտրաէներգիայի թանկացման մասին կարգավորիչի և խաղաղ ակցիայի ցրման ժամանակ լիազորությունների չարաշահման մեղավորներին պատժելու որոշումը։

ՀՀ ոստիկանությունը հուլիսի 6–ին բացել է Բաղրամյան պողոտան, որը ցուցարարները փակել էին հունիսի 22–ից։ Ոստիկանները, չկիրառելով ֆիզիկական ուժ, տեղափոխել էին ցուցարարներին պողոտայից, ինչից հետո տրանսպորտի երթևեկությունը վերականգնվել էր։ 46 մարդ տեղափոխվել էր ոստիկանական բաժանմունք, սակայն շուտով նրանց բոլորին ազատ էին արձակել։

Լրահոս
0