17:45 18 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
Движение Нет грабежу

Ցուցարարները փակել են Հանրապետության հրապարակի երթևեկությունը

© Sputnik/ Асатур Есаянц
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
18 0 0

Երթի մասնակիցները պահանջում են Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանից այն բանի երաշխիքները, որ քաղաքացիների նկատմամբ հակաօրինական գործողություններ կատարած բոլոր ոստիկանները կպատժվեն։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. «Ո′չ թալանին» քաղաքացիական շարժման ակտիվիստները, որի մասնակիցներն արդեն շուրջ մեկ ամիս բողոքում են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ, երեքշաբթի երթ են կազմակերպել դեպի Գլխավոր դատախազության շենք և ճանապարհին փակել Հանրապետության հրապարակի երթևեկությունը, հաղորդում է Sputnik–ի թղթակիցը։

Ցուցարարները նստած են Հանրապետության հրապակում գտնվող «Մարիոթ» հյուրանոցի շենքի առաջ և վանկարկում են «Մենք ենք որոշելու»։ Հանրապետության հրապարակում են գտնվում բազմաթիվ ոստիկաններ, այնտեղ է նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

Երթի` մի քանի տասնյակ մասնակիցները պահանջում են Օսիպյանից այն բանի երաշխիքները, որ քաղաքացիների նկատմամբ հակաօրինական գործողություններ կատարած բոլոր ոստիկանները կպատժվեն։

Օսիպյանն իր հերթին տեղեկացրեց, որ հիմա ներքին հետաքննություն է ընթանում։

Նախօրեին ոստիկանությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ Բաղրամյանի պողոտայում ցուցարարներին ցրելու ժամանակ խախտումներ թույլ տված ոստիկաններին կարգապահական տույժեր են հայտարարվել։ Սակայն քաղաքացիական շարժման ակտիվիստներն ավելի կոշտ պատիժ են պահանջում։

ՀԾԿՀ–ն հունիսի 17–ին որոշում ընդունեց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին։ Ըստ որոշման` օգոստոսի 1–ից սակագինը 1 կՎտ/ժ–ի դիմաց կբարձրանա 6,93 դրամով (մոտ 16,7 տոկոսով)։ Ընդ որում` ՀԷՑ–ն իր հայտում առաջարկում էր սակագինը բարձրացնել 40,8 տոկոսով։ Դա Երևանում բողոքի ակցիայի պատճառ է դարձել, որը սկսվել է Երևանում հունիսի 19–ից և հունիսի 22–ի երեկոյան վերածվել է երթի դեպի նախագահի նստավայր Բաղրամյանի պողոտայում։

Հունիսի 23–ի լույս գիշերը ոստիկանները հատուկ տեխնիկայի կիրառմամբ ցրել են ցուցարարներին։ Գրեթե 240 մարդ, այդ թվում` լրագրողներ, բերման են ենթարկվել ոստիկանության բաժիններ, 25 մարդ դիմել է բուժօգնության։

Ակցիան վերսկսվել է նույն օրվա երեկոյան, ցույցերը բացառապես խաղաղ բնույթ են կրում։ Ակտիվիստները պահանջում են չեղյալ հայտարարել էլեկտրաէներգիայի թանկացման մասին կարգավորիչի և խաղաղ ակցիայի ցրման ժամանակ լիազորությունների չարաշահման մեղավորներին պատժելու որոշումը։

ՀՀ ոստիկանությունը հուլիսի 6–ին բացել է Բաղրամյան պողոտան, որը ցուցարարները փակել էին հունիսի 22–ից։ Ոստիկանները, չկիրառելով ֆիզիկական ուժ, տեղափոխել էին ցուցարարներին պողոտայից, ինչից հետո տրանսպորտի երթևեկությունը վերականգնվել էր։ 46 մարդ տեղափոխվել էր ոստիկանական բաժանմունք, սակայն շուտով նրանց բոլորին ազատ էին արձակել։

Գլխավոր թեմաներ