00:07 21 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Настасья Кински

Կինսկիի մասնակցությամբ Պոլանսկու «Տեսս» ֆիլմը բացել է հետահայաց ցուցադրությունները

© Sputnik/ Асатур Есаянц
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
73 0 0

Շաբաթվա ընթացքում երևանյան հանդիսատեսը կկարողանա դիտել նաև Վիմ Վենդերսի «Փարիզ, Թեքսաս» (1984) և Անդրեյ Կոնչալովսկու «Մարիայի սիրեցյալները» (1985) ֆիլմերը` սիրված դերասանուհու մասնակցությամբ։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի– Sputnik. «Ոսկե ծիրան» երևանյան XII միջազգային կինոփառատոնի շրջանակում Նաստասիա Կինսկիի մասնակցությամբ հետահայաց ֆիլմերի ցուցադրությունը մեկնարկել է Ռոման Պոլանսկու «Տեսս» ֆիլմի ցուցադրությամբ (1979)։

Ցուցադրությանը ներկա էր նաև դերասանուհին, ով այս տարի Օռնելլա Մուտիի հետ միասին «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրն է։

Հանդիսատեսն անհամբերությամբ սպասում էր սիրված դերասանուհուն և դիմավորեց նրան ծափողջույններով։

Պոլանսկու ֆիլմը բավականին հստակ հետևում է Թոմաս Հարդիի համանուն վեպի սյուժեին։ Սակայն մարդկային բնության նկատմամբ ռեժիսորի հայացքը ավելի վատատեսական է, քան գրողինը։

Պոլանսկուն օտար է կանխորոշման և ճակատագրի ուժի նկատմամբ Հարդիի հավատը։ Նրա Տեսսի ողբերգական ճակատագիրը ներկայացնում է որպես մարդկային ձեռքի գործ, ընդ որում մեղքը հավասարապես բաշխված է բարձրագույն (Ալեկ) և ցածրագույն (ծույլ, գինեմոլ հայրը, հաշվենկատ մայրը) դասերի միջև։

Սթոունհենջի ֆոնին ներկայացվող վերջաբանը ֆիլմում է զոհաբերության երանգ ունի։ Աղջիկը որոշում է մի քանի ժամ անցկացնել սիրելի մարդու գրկում, այսինքն իրեն զոհաբերում է` հանուն Էնջելի նկատմամբ տածած սիրո։

Շաբաթվա ընթացքում երևանյան հանդիսատեսը կկարողանա դիտել նաև Վիմ Վենդերսի «Փարիզ, Թեքսաս» (1984) և Անդրեյ Կոնչալովսկու «Մարիայի սիրեցյալները» (1985) ֆիլմերը` սիրված դերասանուհու մասնակցությամբ։ «Ոսկե ծիրան» XII միջազգային կինոփառատոնն անցկացվում է Երևանում հուլիսի 12–19–ը։ Փառատոնն անցկացվում է Երևանում 2004 թ.–ից, այն տարածաշրջանի ամենահեղինակավոր փառատոներից է։

Այդ տարիների ընթացքում Հայաստան են ժամանել հայտնի դերասաններ և ռեժիսորներ, որոնց թվում նաև` գրող և սցենարիստ Տոնինո Գուերան, հայտնի դերասանուհիներ Կլաուդիա Կարդինալեն և Ֆանի Արդանը։ 2010 թվականին Երևանի կինոփառատոնն արժանացավ Ficts Plate D'honneur կինոյի, հեռուստատեսության և սպորտի միջազգային միության գլխավոր մրցանակին:

Գլխավոր թեմաներ