00:40 28 հունիսի 2017
Ուղիղ եթեր
Овик Абраамян, Эдвард Налбандян, Жан Франсуа Шарпантье

ՀՀ վարչապետ. Մեր երկրների միջև այսօր առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն

© Сайт Правительства РА
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
4 0 0

Հպարտությամբ եմ նշում, որ մեր երկու երկրների միջև փոխադարձ վստահության վրա կերտված հարաբերություններն այսօր արդարացիորեն բնորոշվում են որպես առանձնաշնորհյալ, ասել է ՀՀ վարչապետը Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ։

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 15– Sputnik. Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի առթիվ այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանություն, հաղորդում է Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը:

Վարչապետը ՀՀ կառավարության և անձամբ իր անունից շնորհավորել է դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին, դեսպանության անձնակազմին և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ:

Կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է. «Հպարտությամբ եմ նշում, որ մեր երկու երկրների միջև փոխադարձ վստահության վրա կերտված հարաբերություններն այսօր արդարացիորեն բնորոշվում են որպես առանձնաշնորհյալ, իսկ հայ և ֆրանսիացի ժողովուրդներն իրար հետ կապված են պատմամշակութային բազմադարյա կապերով»:

Վարչապետի բնորոշմամբ` մեր երկրների միջև այսօր առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, որի վառ դրսևորումն են հանդիսանում մեր Նախագահների միջև հաստատված ընդգրկուն երկխոսությունը և ինտենսիվ փոխշփումները:

Վարչապետը նշել է, որ հայ-ֆրանսիական բազմաոլորտ օրակարգում առաջնային նշանակություն ունի առևտրատնտեսական կապերի ընդլայնումը։ Շուրջ 23 տարվա դիվանագիտական հարաբերությունների ընթացքում  էլ ավելի են սերտացել միջխորհրդարանական կապերը, նշանակալիորեն ընդլայնվել է  ապակենտրոնացված համագործակցությունը Հայաստանի և Ֆրանսիայի վարչատարածքային միավորների միջև,  Լիոնում և  Մարսելում բացվել  են Հայաստանի գլխավոր հյուպատոսություններ, աշխույժ համագործակցություն է ծավալվում մշակութային և   գիտակրթական ոլորտներում,  երկու տարի առաջ Հայաստանում իր գործունեությունն է մեկնարկել Զարգացման ֆրանսիական գործակալությունը:

Հայ-ֆրանսիական արդյունավետ համագործակցության  լավագույն հարթակներից է հանդիսանում նաև Ֆրանկոֆոնիան, որին Հայաստանն անդամակցում է արդեն երեք տարուց ի վեր:

«Չեմ կարող չնշել նաև այն կարևորությունը, որ հատկացնում է Հայաստանը  Ֆրանսիային` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի և նրա ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Մենք  բարձր ենք գնահատում  Ֆրանսիայի կողմից ներդրվող հետևողական ջանքերը`  ի նպաստ տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման»,–ավելացրել է վարչապետը:

Գլխավոր թեմաներ