00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամենայն Հայոց Կաթողիկոսը. Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման դասընթացներն ընդլայնվում են

© Sputnik / Алина Старостина / Անցնել մեդիապահոցАрмения
Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նորին Սրբությունը նշել է, որ Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման դասընթացները շարունակվում են և ավելի մեծ թվով ուսուցիչներ են մասնակցում դրանց:

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի–Sputnik. Ն. Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախօրեին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում հանդիպում է  ունեցել Հայաստանում վերապատրաստման դասընթացներին մասնակցող սփյուռքահայ 62 ուսուցիչների հետ, հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։

Ըստ հաղորդագրության` հանդիպման սկզբում Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը ողջունել և բարի գալուստ է մաղթել 14 երկրների հայկական կրթական հաստատությունները ներկայացնող ուսուցիչներին։

Նավասարդյանը հույս է հայտնել, որ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ ուսուցիչները նոր լիցքերով կշարունակեն ուսուցչի վեհ առաքելությունը։

Հանդիպման ընթացքում հայագիտական առարկաներ դասավանդող սփյուռքահայ ուսուցիչներին իր օրհնությունն ու պատգամն է բերել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

«Նորին Սրբությունն ուրախություն է հայտնել, որ Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման դասընթացները շարունակվում են և ավելի մեծ թվով ուսուցիչներ են մասնակցում դրանց», – նշվում է տեղեկատվական համակարգի հաղորդագրության մեջ։

Ըստ հաղորդագրության` Վեհափառ Հայրապետը վերհիշել է, որ առաջին տարիներին վերապատրաստման դասընթացները կազմակերպվում էին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ՀՀ Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ։

«Իմ սպասումն է, որ ուսուցիչները հայագիտական առարկաներ դասավանդելուց զատ երիտասարդ սերնդին հաղորդ դարձնեն նաև ազգային, հայրենական և համայնքային կյանքի իրողություններին, նրանց առիթ ընձեռեն ներգրավվելու տարբեր ծրագրերում և այդպիսով մասնակից դառնալու ազգային կյանքին», – նշել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հավելել է, որ միայն Հայրենիքի նկատմամբ սեր, ապագայի հանդեպ հավատք և տեսիլք ունեցող անհատը կարող է հաղթահարել կյանքի բոլոր դժվարությունները:

Նա նաև վստահություն է հայտնել, որ ուսուցիչները դասընթացի ավարտին իրենց երկրները կվերադառնան ոչ միայն նոր գիտելիքներով և փորձառությամբ, այլև` հոգևոր-ազգային ապրումներով խանդավառված և ներշնչված ազատ ու անկախ Հայրենիքի իրողությամբ:

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն արդյունավոր ընթացք է ցանկացել դասընթացներին` մաղթելով, որ «Բարին Աստված ուսուցիչներին զորացնի իրենց կարևոր առաքելության մեջ»։

Լրահոս
0