21:10 20 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
Пресс-конференция, посвященная кинофестивалю «Золотой абрикос»

«Մուրատ» և «Կ'աՐ» նախագծերը Հայաստան–Թուրքիա կինոպլատֆորմի հաղթողներն են ճանաչվել

© Sputnik/ Асатур Есаянц
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
290 0 0

Սկզբում նախատեսվում էր, որ կհաղթի մեկ նախագիծ, սակայն, հաշվի առնելով մրցույթի եզրափակչի համար ընտրված նախագծերի բարձր որակը, որոշվեց 10 հազար դոլար կազմող մրցանակը բաժանել երկու մասի։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի– Sputnik. «Մուրատ» և «Կ'աՐ» հայկական և թուրքական նախագծերը ճանաչվել են «Ոսկե ծիրան» երևանյան XII միջազգային կինոփառատոնի շրջանակում անցկացվող Հայաստան–Թուրքիա կինոպլատֆորմի հաղթողները։

Նման որոշում է կայացրել կինոպլատֆորմի ժյուրին։ Սկզբում նախատեսվում էր, որ կհաղթի մեկ նախագիծ, սակայն, հաշվի առնելով մրցույթի եզրափակչի համար ընտրված նախագծերի բարձր որակը, որոշվեց 10 հազար դոլար կազմող մրցանակը բաժանել երկու մասի։

«Մուրատ» վավերագրական ֆիլմի նախագծի ռեժիսորներն են Սոնա Քոչարյանն ու Մարինե Քոչարյանը` Հայաստանից։ Ֆիլմը կպատմի Թուրքիայում բնակվող հայ երիտասարդի ճակատագրի մասին։ Նրան հատուկ անվանակոչել են թուրքական անունով` իր կյանքը թեթևացնելու համար, սակայն դա նրան հեռու չի պահում ազգային ինքնության հետ կապված խնդիրներից։

Թուրքիան ներկայացնող ռեժիսոր Սենեմ Գոկչեն «Կ'աՐ» պարային կարճամետրաժ ֆիլմի նախագծում ներկայացնում է երկու անծանոթների, ովքեր Անի քաղաքի ավերակների վրա միմյանց հետ շփվում են ժեստերի լեզվով։

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար և կինոպլատֆորմի համակարգող Սուսաննա Հարությունյանը հույս հայտնեց, որ ոչ միայն հաղթող նախագծերը, այլ նաև այս տարի կինոպլատֆորմի մրցույթին ներկայացված բոլոր 10 նախագծերը կյանքի կկոչվեն և կմասնակցեն կինոփառատոնների։

Հայաստան–Թուրքիա կինոպլատֆորմը «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի և «Անադոլու Քյուլթուր» կազմակերպության համատեղ նախաձեռնությունն է, այն սկսել է գործել 2008թ.–ից։ Նախաձեռնության նպատակն է խթանել Հայաստանի և Թուրքիայի միջմշակութային երկխոսությունը կինոյի ոլորտում` կապեր ստեղծելով երկու երկրների կինոգործիչների միջև և աջակցություն ցուցաբերելով համատեղ կինոնախագծերին։ Կինոպլատֆորմն արդեն ֆինանսավորել է ավելի քան 15 հայկական և թուրքական կինոնախագծեր։ Այս տարի ներկայացվել է 24 հայտ։

Գլխավոր թեմաներ