17:50 18 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
Армен Минасян

Քաղաքագետ. Արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցային գործընթացում «թայմ-աութ» է

© Личная страница в Фейсбуке
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
150 0 0

Քաղաքագետ Արմեն Մինասյանը նաև նշել է, որ 2012 թվականից հետո արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը համեմատաբար կայուն էր

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի–Sputnik. Արցախյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացում ներկայում «թայմ-աութ» է, որը բավական երկար ձգվեց՝ պայմանավորված մի շարք գործոններով, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ասել է  քաղաքագետ Արմեն Մինասյանը: 

Մինասյանը հավելել է, որ, ընդհանրապես, 2012 թվականից հետո արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը համեմատաբար կայուն վիճակում էր:

«Ներկայում միջնորդները փորձ են անում տեղից շարժել իրադրությունը», – նշել է Մինասյանը։

Նրա խոսքով` միջնորդները զերծ են մնում որևէ համաձայնություն հարկադրելուց,  փորձում են ինչ-որ ձևով խրախուսել, աջակցել կողմերին, առաջարկներ են ներկայացնում երկարաժակետ խաղաղության ուղղությամբ, «այնուհանդերձ, վերջնական որոշումը թողնում են առաջին հերթին հակամարտության կողմերի վրա»:

Հրադադարից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբին հաջողվել է պահպանել հարաբերական խաղաղությունը: Արմեն Մինասյանն ընդգծել է, որ այս գործում անուրանալի են Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:

«Խաղաղության ապահովումը Մինսկի խմբի հիմնական խնդիրը չէ, այն նաև զուգահեռաբար փորձում է հասնել խնդրի խաղաղ կարգավորմանը», – նշել է Մինասյանը։

Ռազմական լայնածավալ գործողությունները չվերսկսելու հարցում, նշանակում է, Մինսկի խումբը զսպաշապիկի դե՞ր է կատարում, այս դիտարկմանն ի պատասխան՝ բանախոսը նկատել է, որ այդ հարցում առաջին հերթին շահագրգռված են հակամարտության կողմերը:

«Այնպես չէ, որ Ադրբեջանը հակված է լայնամասշտաբ գործողությունների, եթե այն վստահ լիներ, որ կարճ ժամանակահատվածում ի վիճակի կլիներ խնդիրը լուծելու, ապա, գուցե, գնար նման արկածախնդրության», – նշել է Մինասյանը։

Նրա խոսքով` այսօր կա քիչ,  թե շատ ուժերի հավասարակշռություն, և առաջին հերթին հակամարտության կողմերն են խուսափում լայնածավալ ռազմական գործողություններից։

Ըստ Մինասյանի` դիպուկահարները, դիվերսիոն խմբերի ներթափանցումը, ռազմատենչ հռետորաբանությունը, տեղեկատվական  պատերազմը. այս ամենը ժանրի մեջ է, բայց սրանք չեն հուշում, որ Ադրբեջանը պատրաստ է ռազմական գործողությունների։

«Պատերազմը բազմաշերտ պրոցես է, և երբեք չի կարելի  կանխատեսել դրա ելքը», – նշել է Մինասյանը։

Նրա խոսքով` Ադրբեջանում հասկանում են, որ պատերազմը տարածաշրջանում լուրջ սպառնալիք է առաջին հերթին Ադրբեջանի համար:

«Ադրբեջանի ավտորիտար համակարգի գերխնդիրը ոչ թե արցախյան հիմախնդիրն է, այլ իշխանության պահպանման խնդիրն է: Ուստի, արցախյան հիմնախնդիրը դարձել է իշխանությունը պահելու ռեսուրսներից մեկը», – հավելել է քաղաքագետը։

Անդրադառնալով Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը`Արմեն Մինասյանը նշել է, որ երեք համանախագահներն էլ միասին այցելել են Վաշինգտոն, հանդիպել ԱՄՆ կառավարության ներկայացուցիչների հետ:

«Եվ այնտեղից  եկավ շատ հետաքրքիր ազդակ. ԱՄՆ-ն շարունակում է համատեղ աշխատանքի հանձնառությունը, ինչը նշանակում է, որ Արևմուտք-Ռուսաստան տարաձայնությունների պարագայում ևս Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի կողմերը պահպանում են միասնականությունը», – ընդգծել է Մինասյանը։

Նրա խոսքով` սա կարևոր ազդակ է, որ չնայած տարաձայնությունների, «նրանք ձեռնպահ են մնում հակասությունները պրոյեկտել մեր տարածաշրջան, իսկ սա շատ լավ է»։

Գլխավոր թեմաներ