00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Մարիա Զախարովա
Չենք զարմանա, եթե ԱՄՆ-ն ու ԵՄ-ն Երևանին պարտադրեն ՌԴ բազան և սահմանապահներին փոխարինել արևմտյան մասնագետներով․ Մարիա Զախարովա
17:10
1 ր
Արամ Սարգսյան
Բրյուսելում պայմանավորվածություններն ուղղված են Իրանի և Ռուսաստանի դեմ․ Արամ Սարգսյան
17:12
7 ր
Սուրեն Պապիկյան
Կիստաների, գիշերամիզության և թեթև հետամնացության դեպքում ծառայությունը սահմանափակումով պարտադիր է․ Սուրեն Պապիկյան
17:30
4 ր
Ալեքսանդր Կադնիկով
Ռուսաստանի հետ վերամիավորումից հետո Ղրիմի հայկական սփյուռքն ակտիվացել Է․ Ալեքսանդր Կադնիկով
17:35
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
Աբովյան time
On air
19:41
33 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղաքագետ. Ռասայական խտրականության հողի վրա բռնություններն ԱՄՆ-ում խոսում են լուրջ խնդրի մասին

 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ըստ գիտնականների` ամերիկյան հասարակության մեջ բռնությունների նոր ալիքն ունի սոցիալ-մշակութային պատճառներ։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Ռասայական խտրականության հողի վրա բռնություններն ԱՄՆ-ում խոսում են լուրջ խնդրի մասին, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում նշել է քաղաքագետ Նարեկ Գալստյանը: 

Բռնությունները շատ երկրներում են պատահում, որոշ երկրների դա բնորոշ է, որոշների համար՝ արտառոց երևույթ: Միացյալ Նահանգներում վերջին շրջանում տեղի են ունեցել մեծ թվով նման միջադեպեր, և այն էլ այնպիսի համակարգի կողմից, որը հենց բռնությունը կանխելու համար է, ընդգծել է Գալստյանը: 

«Ամեն դեպքում, այնտեղ ինչ-որ նեքին խմորումներ կան, միգուցե սոցիալական, մշակութային փոփոխություններ են տեղի ունենում, որոնց հետևանքների մասին դատել դեռ վաղ է: Այս պահին կարող ենք միայն գնահատական տալ, այն է՝ այնտեղ, իսկապես, կա լուրջ խնդիր»,– ասել է քաղաքագետը։

Նշենք, որ «Sputnik. Կարծիքներ» նախագծի շրջանակում ICM Research բրիտանական հետազոտական գործակալության կողմից ԱՄՆ-ում անցկացվել է հարցում, որի մասնակիցների մեկ երրորդը կարծում է, որ ոստիկանների գործողությունների հետևանքով մահացած աֆրոամերիկացիների թվի աճը պայմանավորված է ԱՄՆ ոստիկանների շրջանում ռասիստական հայացքների տարածմամբ։ 

Հարցմանը մասնակցած ամերիկացիների կեսից ավելին՝ 51 տոկոսը, ոստիկանների գործողությունների պատճառով աֆրոամերիկացիների մահերի աճը, ընդհանուր առմամբ, պայմանավորում է հասարակության մեջ ագրեսիայի և բռնության աճով։  Ընդ որում` հարցվածների մեկ երրորդը՝ 33 տոկոսը, կարծում է, որ դրա պատճառը ռասիստական հայացքների տարածումն է։

Հարցվածներից յուրաքանչյուր հինգերորդը կարծում է, որ մահերի աճի պատճառը ոստիկանների պրոֆեսիոնալիզմի պակասն է։ ԱՄՆ բնակիչների միայն 8 տոկոսը ոչ մի օբյեկտիվ պատճառ չի տեսնում նման տխուր վիճակագրության համար։

Ամերիկացի որոշ գիտնականներ պնդում են, որ հասարակության մեջ բռնությունների նոր ալիքն ունի սոցիալ-մշակութային պատճառներ՝ սկսած մուլտֆիլմերից, որոնց միջոցով մարդու մեջ ներթափանցում է այն գիտակցումը, որ բռնությունը նորմալ է, կյանքի համար սովորական երևույթ է, որն ամրապնդվում է և հետագայում դրսևորվում սոցիալական տարբեր իրավիճակներում:

Քաղաքագետ Նարեկ Գալստյանն ավելացրել է, որ միայն սոցիալ-մշակութային գործոնը դժվար թե նման մեծ հետևանքներ ունենար:

Քաղաքագետը հավելում է, որ այդ ամենի կանխման համար ամերիկացիները հատուկ օրենքներ են մշակել, ընդունել, սակայն երկրի առանձնահատկությունը նույնպես ազդեցություն է թողնում:

Բանախոսի խոսքով` ԱՄՆ–ում առկա են բոլոր տեսակի խնդիրներ՝ սկսած կոռուպցիայից, վերջացրած ռասայական բնույթի հանցագործություններով:

«Միացյալ Նահանգները սոցիալ-մշակութային մի խառնարան է, որտեղ դրսևորվում են և լավ, և վատ երևույթներ»,-ասել է նա։

Ըստ Նարեկ Գալստյանի`  համակարգը կարծես թե փորձում է ձերբազատվել նման երևույթներից, սակայն վիճակագրական տվյալները ցույց են տալիս այդ երևույթի դեմ համակարգի պայքարի անարդյունավետ լինելը:

«Ամեն դեպքում, սպիտակներ, սևեր, դեղիններ, այնտեղ շատ տարածված երևույթ է, դրանք շատ տարածված են նաև զանգվածային արտադրության ֆիլմերում, իսկ այդ ֆիլմերը դիտում ենք ոչ միայն մենք, այլ նաև նրանք»,-ընդգծել է քաղաքագետը:

Հարցումն անցկացվել է ԱՄՆ-ում 2015 թվականի մայիսի 1-4–ը՝  Sputnik լրատվական գործակալության պատվերով։ Հարցմանը մասնակցել է 2047 մարդ։

Լրահոս
0