18:36 22 հունիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD482.20
  • GBP632.02
  • EUR555.40
  • RUB7.55
Медали

Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է դպրոցական երկու օլիմպիադաների արդյունքներով

© НВ
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
20 0 0

Հնդկաստանում ֆիզիկայի օլիմպիադայում հայ դպրոցականները նվաճել են հինգ մեդալ, իսկ ավելի վաղ ստացել են ևս վեց մեդալ Թաիլանդում անցկացված մաթեմատիկայի օլիմպիադայում

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik.  Հայ դպրոցականները նվաճած մեդալների քանակով գերազանցել են Վրաստանին ու Ադրբեջանին՝ մաթեմատիկայի և ֆիզիկայի միջազգային օլիմպիադաների արդյունքներով, հայտնում է Հայաստանի կրթության նախարարության մամուլի ծառայությունը։

Հնդկաստանի Մումբա քաղաքում  տեղի ունեցած ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում դպրոցականները  նվաճել են  2 արծաթե և 3 բրոնզե մեդալ։  Հայաստանի դպրոցականների  մաթեմատիկայի հավաքականը Թաիլանդում տեղի ունեցած միջազգային  առարկայական օլիմպիադայում ցուցաբերել է հրաշալի արդյունք՝  նվաճելով մեկ արծաթե և հինգ բրոնզե մեդալ։

Այսպիսով` Թաիլանդի և Հնդկաստանի օլիմպիադաների արդյունքներով հայ դպրոցականներն առաջ են անցել Վրաստանից և Ադրբեջանից։

Մաթեմատիկայի միջազգային առարկայական օլիմպիադային մասնակցել են 104 երկրի  577 դպրոցականներ, իսկ  ֆիզիկայի օլիմպիադային ներկայացված է եղել  71 երկիր՝ 263 մասնակցով:

Շուտով հայ դպրոցականները կմասնակցեն ինֆորմատիկայի, կենսաբանության և աշխարհագրության օլիմպիադաներին:

Գլխավոր թեմաներ