00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հայկ Ավագյան
Լեո Նիկոլյանին Հայաստան չթողնելու վերաբերյալ որևէ պատճառ չեն ներկայացրել. Հայկ Ավագյան
09:22
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:27
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լևոն Շիրինյան. Ժողովուրդը չպետք է պատրանքներ ունենա սահմանադրական փոփոխությունների առումով

© Sputnik / Кирилл Каллиников / Անցնել մեդիապահոցГорода мира. Ереван
Города мира. Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սահմանադրական փոփոխությունների փաթեթը ներկայացվում է որպես բարեփոխում, բայց դա ոչ թե բարեփոխում է, այլ համակարգի փոփոխություն։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Ժողովուրդը չպետք է պատրանքներ ունենա սահմանադրական փոփոխությունների առումով,  «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում նկատել է քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը։

Նրա խոսքով`  ընտրությունների բուն մեխանիզմը չի փոփոխվելու, հետևաբար, պետք է օբյեկտիվորեն նայել հարցերին, ասել է նա:

Նա նշել է, որ սահմանադրական փոփոխությունների փաթեթը ներկայացվում է որպես  բարեփոխում, բայց դա ոչ թե բարեփոխում է, այլ համակարգի փոփոխություն: «Այստեղ խոսքն արմատական փոփոխության մասին է, այլ ոչ թե բարեփոխման»,– ընդգծել է նա։

Ինչպես նշել է Շիրինյանը, բարեփոխումները ենթադրում են համակարգի որակական և քանակական փոփոխություններ, բայց տվյալ պարագայում նախագահական կամ կիսանախագահական համակարգից անցում է կատարվում  խորհրդարանականի:

«Մեր պարագայում մի քանի հարցեր կան, որոնց Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը պետք է հստակ պատասխանի: Խորհրդարանական համակարգին անցնելու պարտադիր պահանջ կա. ընտրությունների քաղաքական մշակույթ՝ առանց զեղծարարությունների, դրան գումարած կուսակցություններ՝ կայացած, ոչ թե հնացած կամ արագ կազմավորվող: Մեր խնդիրն այս երկու հարցերն են»,-ընդգծել է քաղաքագետը:

Բանախոսը շարունակել է հռետորական հարցով, թե Հայաստանում 25 տարվա ընթացքում  կուսակցական համակարգը զարգացե՞լ է, թե՞ դեգրադացվել, և  պետության կառավարման համակարգում ի՞նչ քաղաքական մշակույթ է առաջացել:

«Նախագահի ինստիտուտը, ըստ էության, ոչնչացվում է, քանի որ նախագահը զրկվում է առաջնային մանդատից: Հարց է առաջանում` եթե չկա քաղաքական  մշակույթ, որը երկիրը տանում է դեպի զարգացում ու համակարգի կատարելագործում, չկա կայացած անկախ կուսակցությունների ամբողջականություն, կուսակցությունները հիմնականում շահերի խմբեր են, այլ ոչ քաղաքական կառույցներ, ապա այս պարագայում ինչպե՞ս են համարձակվում երկրի կառավարումը հանձնել այդպիսի խորհրդարանի: Հարց եմ ուղղում յուրաքանչյուրին՝ արդյո՞ք, հաջորդ խորհրդարանի կազմն իր որակով ու քանակով ավելի լավն է լինելու, քան եղածը: Ես խիստ կասկածներ ունեմ այդ առումով»,- ասել է Շիրինյանը:

Քաղաքագետի համոզմամբ`  ճիշտ տարբերակը գործող համակարգը կատարելագործելն ու զարգացնելն է: Բայց ոմանք այժմ պատրանքներ ունեն, թե երկիրը ժողովրդավարական կդառնա, եթե անցնի խորհրդարանական կառավարման համակարգի:

Այդ համատեքստում նա հարց է ուղղել իրավաբաններին, թե, արդյո՞ք, խորհրդարանական կամ նախագահական համակարգն ապահովում է ժողովրդավարություն:

«Պատասխանը, միանշանակ, «ոչ»-ն է, քանի որ երկրի ժողովրդավարությունը կախված է երեք ճյուղերի ՝օրենսդիր, գործադիր ու դատական իշխանությունների տարանջատումից ու հավասարակշռումից: Դրանց մեջ առաջին պայմանը դատական համակարգի անկախությունն է: Արդյո՞ք դա հիմա կա Հայաստանում»,– նկատել  է Շիրինյանը։

Լևոն Շիրինյանն ընդգծել է, որ քաղաքական մշակույթ ունենալու դեպքում խնդիր չէր լինի` ավելացնելով, որ ամեն մի պատգամավոր իր տարածքում դառնալու է ավելի մեծ բդեշխ, մեծ լիազորություններով և հաշվետու է լինելու կենտրոնական իշխանության, շեշտադրել է քաղաքագետը:

Լրահոս
0