18:00 20 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Города мира. Ереван

Նախարար. Սեյսմակայուն շինարարությունը հետաքրքրություն է ներկայացնում Հայաստանի և Ճապոնիայի համար

© Sputnik/ Владимир Федоренко
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
8 0 0

Նախարար Սարգսյանը Ճապոնիայի դեսպանի հետ հանդիպմանն առանձնացրել է երկու երկրների համար կարևորություն ներկայացնող սեյսմակայուն շինարարության ոլորտը։

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Հայաստանի քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը նախօրեին ընդունել է Հայաստանուում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիին, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
 
Խոսելով երկկողմ հարաբերություններից` Սարգսյանը  հույս է հայտնել, որ Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան բացումը կխթանի երկու երկրների համագործակցության զարգացմանն ու համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների իրականացմանը:

Սարգսյանն   անդրադարձել է  Հայաստան-Ճապոնիա համագործակցության   հնարավորություններին՝ այդ համատեքստում հատկապես առանձնացնելով երկու երկրների համար կարևորություն ներկայացնող՝ սեյսմակայուն շինարարության ոլորտը, ուր Ճապոնիան նորագույն  տեխնոլոգիաների կիրառմամբ լուրջ հաջողությունների է հասել:

«Ես Հայաստան-Ճապոնիա գործակցության շատ կոնկրետ դաշտ եմ տեսնում, մասնավորաբար, Հայաստանը  հարուստ է ոչ մետաղական հանքանյութերով, բնական քարերի բազմապիսի տեսակներով, հատկապես` շինարարության արտադրանքի համար ջերմամեկուսիչ նյութերով, և ճապոնական տեխնոլոգիաների կիրառմամբ երկուստեք  փոխշահավետ ծրագրեր կարելի է իրականացնել», – ասել է Ն. Սարգսյանը:

Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին իր հերթին  շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և քաղաքաշինության բնագավառում գործնական համագործակցության պատրաստակամություն է հայտնել՝ առաջարկելով երկու երկրների համար հետաքրքրություն ներկայացնող ծրագրային փաթեթ պատրաստել:  

Քաղաքաշինության նախարարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին` Հայաստանում դիվանագիտական առաքելություն ստանձնելու կապակցությամբ, շեշտել է հայ-ճապոնական երկկողմ հարաբերությունների խորացման ուղղությամբ կատարելիք աշխատանքների կարևորությունը և  Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիին նվիրել է «Եղեռն եղեռնից հետո»վերնագիրը կրող եռալեզու գիրք-ալբոմը: 

Գլխավոր թեմաներ